Tuesday, 10 09 2024
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
14:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ով ասում է, որ արցախցիները պիտի վերադառնան, արկածախնդիր է և «ընկել է Ղարաբաղի ժողովրդի հետևից»
«Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին ուղարկեցին ադրբեջանական Եվլախ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
«Հետ կանչենք ստորագրությունը»՝ սին օրակարգ է․ Արթուր Հովհաննիսյան
14:30
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը
14:20
Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում
«Դուք՝ պարոն Խաժակյան ու մնացածդ, մնալու եք լավագույն դեպքում Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ»
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 99-րդ համերգաշրջանը
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան
Գերեզմանատան մոտ վիճաբանել են, ապա հարվածել գարեջրի շշերով. կա զոհ

Կուրսկի ներթափանցման ադրբեջանական աղեղ

Վկայակոչելով ռուսաստանյան անանուն աղբյուրներ՝ Բաքվի իշխանական լրատվամիջոցը գրում է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու։ Մոտավոր ժամկետ է նշվում օգոստոսի 19-ը, իսկ քննարկվող հարցերից մեկը՝ «ռուսաստանյան գազի Ադրբեջան առաքումը»։ Այդ թեման արծարծվում է ամիսներ շարունակ, որոշ աղբյուրների տեղեկություններով՝ «Գազպրոմն» արդեն իսկ տարեկան մոտ երկու միլիարդ խորանարդ մետր գազ է վաճառում Socar-ին։

Ադրբեջանն այդ ծավալներն ուղղում է ներքին կարիքների բավարարմանը, իսկ խնայված գազը գրեթե եռակի թանկ գնով արտահանում է Եվրոպա։ Վերջին ամիսներին, սակայն, ռուս-ադրբեջանական գազային գործարքը գնահատվում է բոլորովին այլ տիրույթում։ Տարեվերջին սպառվում է Ուկրաինայի տարածքով Եվրամիության երկրների ռուսաստանյան գազի տարանցման պայմանագրի ժամկետը։ Այն երկարաձգելու առաջարկը Կիեւը կտրուկ մերժել է։

Ըստ տեղեկությունների, քննարկվում է տարբերակ, երբ Ադրբեջանը Ռուսաստանի տարածքում գազ կգնի և այն որպես «սեփական ապրանք» Ուկրաինայի տարածքով կարտահանի Եվրոպա։ Կիեւի վերջնական դիրքորոշումն այս հարցում պարզորոշ չէ։ Եվրամիությունը դեռևս մեկնաբանություններից ձեռնպահ է մնում։

Կուրսկի մարզում մարտական գործողությունների մասին թելեգրամ ալիքների տեղեկատվական հոսքերում ակնարկներ են արվում, որ Ուկրաինան «փորձում է վերահսկողություն հաստատել գազաբաշխիչ կայանի նկատմամբ»։ Հավանական է, որ խոսքը Ռուսաստան-Եվրոպա գազատարի ենթակառուցվածքներից մեկի մասին է։

Պուտինի Բաքու այցի մասին տեղեկատվությունը Կուրսկում և Բելգորոդում իրավիճակի ֆոնին խիստ արտառոց է։ Հնարավո՞ր է, որ առաջիկա տասը օրում Ռուսաստանին հաջողվի «լիովին ջախջախել և ետ շպրտել» ուկրաինական զորախումբը։ ՌԴ ԱԻՆ-ը Կուրսկի մարզում «ֆեդերալ նշանակության արտակարգ իրավիճակ» է հայտարարել։

Կարելի է, թերեւս, հակառակը ենթադրել։ Ուկրաինայի տարածքով ռուսաստանյան գազը Եվրոպա հասցնելու հավանականությունը չափազանց նվազ է, ուստի Պուտինը փորձում է Ալիեւի հետ համաձայնեցնել Ադրբեջան առաքվող գազի ծավալների մեծացման հարցը։ Բաքվի իշխանական լրատվամիջոցը ակնարկում է, որ «գործարքի երաշխավոր կարող է լինել Թուրքիան»։

Հասկացվում է, որ Ռուսաստանը կարող է Ադրբեջանին տարեկան ութ միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարել «ներքին գներով» և աջակցել, որպեսզի Ալիեւը կատարի Եվրամիության հանդեպ պարտավորությունը՝ գազի տարեկան արտահանման ծավալները հասցնելով քսան միլիարդ խորանարդ մետրի, որի երաշխավորը կլինի Թուրքիան, քանի որ TANAP-ը գազի եվրոպական բաշխիչ ցանցերին միանում է թուրք-հունական սահմանին։

Բայց դա խիստ ծախսատար նախագիծ է։ Գործող «Հարավային գազային միջանցքը» կամ Բաքու-Էրզրում գազատարը տարեկան քսան միլիարդ խորանարդ մետր գազ արտահանելու թողունակություն չունի։ Ալիեւը մեկ անգամ չէ, որ Եվրամիությունից դժգոհություն է հայտնել, որ գազատարի թողունակության մեծացման միջոցներ չի հատկացնում։ Հարց է ծագում՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է իր վրա վերցնել այդ ծախսը։

Ֆինանսականից զատ կարող են ծագել նաև քաղաքական խնդիրներ։ Գազատարն անցնում է Վրաստանի տարածքում, և թողունակությունը մեծացնելու համար անհրաժեշտ կլինի նոր ենթակառուցվածքներ ստեղծել, ինչը պահանջում է Վրաստանի համաձայնությունը։ Բացառված չէ, որ Թբիլիսին կարող է օրակարգ բերել նաև տրանզիտային նոր սակագների հարցը։ Կուրսկի ուկրաինական ճեղքումն, այսպիսով, կարող է նաև ադրբեջանական աղեղ ձևավորել։ Իսկ դա Հարավային Կովկասում կարող է արձագանքվել նոր բարդություններով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում