Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 9-ին, ժամը 12։12-ին ահազանգ է ստացել, որ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղից Նորատուս գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել և այրվում է։Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մոտ 43-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1985 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար։Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։02-ին, մարվել՝ 14:17-ին։ Այրվել է ավտոմեքենան։Փրկարարները հոսանքազրկել են այն։