Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Գեղարքունիքի մարզ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 9-ին Գեղարքունի մարզ կատարած այցի շրջանակում Գավառում հանդիպել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի հետ:Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, քննարկվել են մարզում առկա մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները, ինչպես նաև սոցիալ-տնտեսական հիմնահարցերը։ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերելի մի շարք խնդիրների, որոնք առնչվում են ջրամատակարարմանը, բժշկական օգնության տրամադրմանը, հասարակական տրանսպորտի հասանելիությանը։ Ի թիվս այլնի, անդրադարձ է կատարվել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը, կանանց զբաղվածությանը:

Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում պետք է շարունակաբար կատարելագործել անձանց կյանքի վրա ազդեցություն ունեցող համակարգերը:Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը բացման խոսքով է հանդես եկել ՄԻՊ աշխատակազմի կողմից կազմակերպված «Կանանց իրավունքների պաշտպանություն և խթանում գործարարության ոլորտում» թեմայով քննարկմանը, որին մասնակցել է մարզում բիզնես ոլորտում տարբեր գործունեություններ իրականացնող ավելի քան 40 կին, այդ թվում՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և բռնի տեղահանված անձինք:Ողջունելով մասնակիցներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանությունն իր գործունեության կարևոր ուղղություններից է։

Այդ նպատակով Պաշտպանի աշխատակազմում գործում է գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժինը։Քննարկման շրջանակներում Անահիտ Մանասյանն ընդգծել է իրավահավասարության երաշխավորման կարևորությունը, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելու անհրաժեշտությունը:«Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է նպաստի համերաշխ հասարակական միջավայրի ձևավորմանը, կանանց հնարավորությունների ամրապնդմանն ու նրանց իրավունքների խթանմանը»,- ասել է Պաշտպանը:Նշվում է, որ քննարկման մասնակիցները ներկայացրել են գործարարության ոլորտում հանդիպող մարտահրավերները, հանդես եկել առաջարկներով:Հատուկ անդրադարձ է կատարվել  բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանը և այդ ուղղությամբ Պաշտպանի իրականացրած աշխատանքներին:

ՀՀ ՄԻՊ աշխատակազմի տեղեկացմամբ՝ աշխատակազմի գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության բաժնի պետ Էլլադա Հակոբյանն էլ ներկայացրել է ստորաբաժանման գործառույթներն ու նպատակները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:Անահիտ Մանասյանը հանդիպում է ունեցել նաև «Գավառի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի սաների և ուսուցչական անձնակազմի հետ։Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները:

Դպրոցականներին ներկայացվել են Պաշտպանի լիազորությունները երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում, ՄԻՊ առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը:Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի:Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:Այցի շրջանակներում Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է նաև Պաշտպանի աշխատակազմի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանում:

Քննարկվել են աշխատանքային մի շարք հարցեր, այդ թվում՝ մարզային ստորաբաժանման  աշխատանքային  մեթոդաբանության կատարելագործման առնչությամբ:ՀՀ ՄԻՊ աշխատակազմը հայտնում է, որ Մարդու իրավունքների պաշտպանի` հանրապետությունում մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով իրականացվող մարզային այցերը կրում են շարունակական բնույթ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում