Tuesday, 10 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Վերանորոգվել և արդիականացվել է Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի շենքը

ՀՀ կառավարության և Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի համաֆինանսավորմամբ վերանորոգվել է Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի շենքը։ Արդիական ինտերիերով և թանգարանային պրոֆեսիոնալ լուսավորությամբ թարմացված մասնաճյուղը վերաբացվել է ականավոր գեղանկարիչ, գրաֆիկ Զաքար Խաչատրյանի ծննդյան 100-ամյակին նվիրված ցուցահանդեսով:Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը խորհրդանշական է համարել Զաքար Խաչատրյանի գործերի ցուցահանդեսով Սիսիանի մասնաճյուղի վերաբացումը, որը մեկ հարկի տակ է համախմբել Սիսիանի անվանի արվեստագետներին, Ազգային պատկերասրահի տարբեր մասնաճյուղերի վարիչների  ու մշակութային գործիչների։

«Կարծում եմ պետություն և մասնավոր համագործակցությունն ու համաֆինանսավորումն այսօր՝ մեր օրերում, շատ կարևոր է։ Այդ ձևաչափով արդեն չորրորդ մասնաճյուղն է վերանորոգվում, արդիականացվում և վերաբացվում»,- ասաց Հակոբյանը՝ երախտագիտություն հայտնելով նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանին, ում նախաձեռնության և աջակցության շնորհիվ է նաև կյանքի կոչվել Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վերանորոգման ծրագիրը։Ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վարիչ Անուշ Մուրադյանի հավաստմամբ՝ պատկերասրահն ակտիվ գործունեություն է ծավալում և ցուցադրություններով հետաքրքրվողների թիվ մեծ է։

«Վերանորոգման ընթացքում մարդիկ շատ էին հետաքրքրվում, հարցնում, թե երբ պետք է վերաբացվի, հատկապես՝ մարտ, ապրիլ, մայիս ամիսներին է անցուդարձը շատ լինում»,- հայտնեց վարիչը՝ հավելելով, որ  այդ ժամանակահատվածում գեղանկարչությանը հաղորդակից դարձնելու համար տարաբնույթ միջոցառումներ են կազմակերպվում նաև երեխաների համար, սկսած՝ մանկապարտեզից։Հայաստանի ազգային պատկերասրահի «Սիսիանի պատկերասրահ» մասնաճյուղը գործում է 1996 թվականից: Տարիների ընթացքում այն դարձել է Սիսիանի մշակութային կարևոր կենտրոններից մեկը:ՀՀ ժողովրդական նկարիչ, ՌԴ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի գիտության և արվեստի Պետրովյան ակադեմիայի անդամ Զաքար Խաչատրյանը, ում ստեղծագործությունների ցուցահանդեսով խորհրդանշվել է Սիսիանի մասնաճյուղի բացումը, ծնվել է տարածաշրջանի Սառնակունք գյուղում։

 Նկարիչն ունեցել է բազմաթիվ անհատական և խմբային ցուցահանդեսներ ինչպես Խորհրդային Հայաստանում, Ռուսաստանում, այնպես էլ Շվեդիայում, Ֆինլանդիայում, Շվեյցարիայում և Հնդկաստանում:Զաքար Խաչատրյանը նաև մանկավարժ էր. 1968-ից դասավանդել է Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանում, 1986-ին ստացել է պրոֆեսորի կոչում: Նրա շնորհալի սաներից է նաև գեղանկարիչ, գրաֆիկ Փարավոն Միրզոյանը, որն իր արվեստում բազմիցս անդրադարձել է սիրելի ուսուցչի կերպարին:Արվեստագետի աշխատանքները պահվում են ՀԱՊ-ի հավաքածուում, արտասահմանյան տարբեր թանգարաններում և մասնավոր հավաքածուներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում