Ճապոնիայի արևելյան մասում՝ Տոկիոյից ոչ հեռու, 5,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել. ցունամիի վտանգ չկա։ Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով Ազգային օդերևութաբանական վարչությունը։Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքի հարևան Կանագավայի պրեֆեկտուրայում։
Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել։ Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը նշում է, որ այս երկրաշարժն, ամենայն հավանականությամբ, կապ չունի Նանկայի խզվածքում հզոր երկրաշարժի հավանականության հետ։ Երկրաշարժի սպառնալիքի պատճառով Ճապոնիայի վարչապետը չեղարկել է իր այցը Կենտրոնական Ասիա։