Tuesday, 10 09 2024
Որևէ քաղաքական հետապնդում չկա. ավագանու անդամի պաշտոնից զրկվածները ոչ մի կերպ չէին խանգարում մեզ
Զուրաբիշվիլին հայտնել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին
Ազգային արժանապատվությանը համահո՞ւնչ եք համարում շրջաբերականի ոգին ու տառը․ Կոնջորյանը՝ Մելքոնյանին
«Եվ այս եվլախականների խումբը ՀՀ իշխանությա՞նն է մեղադրում ԼՂ-ն հանձնելու մեջ»․ Ալեքսանյան
Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում
Հայ-թուրքական կարգավորման՝ Երեւանի ու Անկարայի տարբեր մասշտաբները
17:50
Նիդեռլանդներում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատողները
«Իրավապահները պետք է հետաքրքրվեն՝ Խաչատրյանը ՀՀ-ից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տվյալների է տիրապետում»
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար

Պուտինի անսպասելի որոշումը եւ ՀԱՊԿ-ի «կլինիկական մահը»

Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կուրսկի մարզում ուկրաինական զորախմբի ներթափանցման հարցով խորհրդակցություն է հրավիրել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովը զեկուցել է հակառակորդին պատճառած կորուստների մասին և վստահեցրել, որ նա կջախջախվի և ետ կշպրտվի։

Ռուսաստանյան լրատվամիջոցները հիմնականում այդ ոգով են ներկայացնում իրավիճակը։ Այլ աղբյուրներ, սակայն, վկայում են, որ ուկրաինական զորախումբը տասը-քսանհինգ կիլոմետր խորացել է Ռուսաստանի տարածքում և արդեն ավելի քան 400 քառորդ կիլոմետր տարածք է վերահսկում։ Մարտական գործողությունները շարունակվում են, հազարավոր մարդիկ լքել են իրենց տները։

ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ նախագահ Պուտինը յուրաքանչյուր «էվակուացված» բնակչի 10 հազար ռուբլի գումար հատկացնելու կարգադրություն է ստորագրել։ Սա արդեն, ինչպես ռուսներն են ասում՝ «լուրջ է»։ Եթե խոսքը միայն անվտանգության նկատառումներից ելնելով տարհանման մասին է, ապա ֆինանսական աջակցության ի՞նչ անհրաժեշտություն կա։

Պաշտոնական տվյալներով՝ «էվակուացվել է» մոտ 3000 անձ, բայց դա, երևի, իրականությունից չափազանց հեռու է, եթե ճիշտ է, որ ուկրաինական զորախումբը գրավել է երկու տասնյակ բնակավայր։ Blumberg-ի մեկնաբանը Կուրսկի ուկրաինական ներթափանցման երկու ոչ ռազմական, բայց շատ էական առանձնահատկություն է նշում՝ բարձրանում է ուկրաինացիների մարտական ոգին, իսկ ռուսաստանցիների մոտ, ընդհակառակը, աճում է անպաշտպանվածության զգացումը։

«Էվակուացված» անձանց ֆինանսական աջակցության մասին ՌԴ նախագահի կարգադրությունը, հավանաբար, կապված է անպաշտպանվածության զգացման հետ։ ՌԻԱ-Նովոստին փոխանցում է Բելգորոդի նահանգապետ Գլադկովի թելեգրամյան գրառումը։

Բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է իր այցը Կոլոտիլովկա գյուղ և հանդիպումը «դեռևս այնտեղ մնացած մարդկանց հետ»։ Նահանգապետը նրանց հորդորել է հեռանալ, ինչը նշանակում է, որ իշխանությունը նրանց անվտանգությունը չի երաշխավորում։

Եթե այս իրողությունը համադրենք «էվակուացված» անձանց ֆինանսական աջակցություն հատկացնելու մասին ՌԴ նախագահի կարգադրությանը, ապա, թերեւս, հարկ կլինի արձանագրել, որ Կուրսկի մարզում մարտական գործողությունները կարող են երակարծգվել:

Մարտական գործողությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ ուկրաինական կողմը լուսանկարներ է հրապարակել, որ վկայում են Ուկրաինայի ԶՈՒ հրամանատար Սիրսկիի ռազմաճակատի այդ հատվածում գտնվելու մասին: Ռուսաստանի տարածքում մարտեր մղելու Ուկրաինայի իրավունքը ճանաչել է նաև ԱՄՆ պետական դեպարտամենտը՝ հավելելով, որ այդ հարձակման մասին Վաշինգտոնը չի տեղեկացվել:

Պետդումայի պատգամավոր Զատուլինը լրագրողներին ասել է, որ Ռուսաստանը ՀԱՊԿ-ից ռազմական օգնություն չի խնդրի: «Ումի՞ց եք դուք օգնություն ակնկալում, ղազախների՞ց, թե՞ հայերից»՝ հռետորական հարցադրում է արել ռուսաստանցի խորհրդարանականը, ինչից ենթադրվում է, որ Մոսկվան օգնություն չի խնդրի, քանի որ ստանալու հույս չունի: Զատուլինն այդպիսով արձանագրել է ՀԱՊԿ-ի «կլինիկական մահը»: Ի դեպ, նույն օրը Ղազախստանում կայանում է Ադրբեջան-Կենտրոնական Ասիա խորհրդաժողով. Իլհամ Ալիևը մեկնել է Աստանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում