Tuesday, 09 06 2026
Հայաստանի քաղաքակրթական ընտրությունը չպետք է «տեղապտույտի մատնվի»
14:50
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մոտ ամերիկյան ուղղաթիռի վթարից հետո օդաչուները ողջ են
Oժանդակ սերմնավորման ծառայությունը հասանելի է նաև Արարատի մարզի շահառուներին․ ԱՆ
14:30
Չինաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները համաձայնել են ամրապնդել ռազմավարական համակարգումը
14:20
Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ․ «Մի դրամի ուժը» 6 տարեկան է
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Որոշ շրջաններում հորդառատ անձրևներ են սպասվում
Մոսկվան և Մինսկը պատրաստ են օգտագործելու միջուկային զենքը Միութենական պետության պաշտպանության  համար. ՌԴ ԱԳՆ
«Հանուն Հանրապետությունը» ճանաչում է ընտրությունների արդյունքները
13:30
ԱՄՆ զինվորականները հարված են հասցրել Իրան ուղևորվող Marivex լցանավին
ԿԸՀ-ն հայտնել է՝ ստացվել է 555 տեղամասի վերահաշվարկի դիմում
13:10
Թրամփը խոստացել է Իրանի հետ համաձայնագիր կնքել երկու շաբաթվա ընթացքում
Փաշինյանը բանակցում է «Քաղաքացիական պայմանագիրը» ԵԺԿ-ին անդամակցելու շուրջ. Euractiv
12:50
Կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները. ԵՄ
ՀԲԸՄ-ն շնորհավորում է ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ակնկալում խաղաղության ու առաջընթացի ապագա
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութով և անթրացիտով լի տասնութ վագոն
Ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել․ բոլոր հարցերը՝ ԿԸՀ նախագահին․ ԳՇ պետ
12:10
Հայէկոնոմբանկը գրքեր է նվիրաբերել Տավուշի սահմանամերձ Սարիգյուղ համայնքի դպրոցական գրադարանին
Երբ որևէ տեղ պատերազմ է լինում, մեր երկրի քաղաքացիության համար հերթ են կանգնում․ Քոչարյան
Կանադայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Ընտրությունների ժամանակ արձանագրել ենք մի քանի խուլիգանության, ծեծի դեպքեր․ ՆԳ փոխնախարար
Այսօր ԸԸՀ-ները կգումարեն նիստեր վերահաշվարկ իրականացնելու համար
Այսուհետ ՀՀ-ում խնդիր են ունենալու միայն օլիգարխները և նրանց «ընտրատասովշիկները»․ Ալեքսանյան
Ռումինիայի նախագահը սպասում է Հայաստանի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը
Երկրորդ տարին անընդմեջ հաջողվել է կրճատել ՃՏՊ-ների հետևանքով զոհերի թիվը․ ՆԳ փոխնախարար
10:50
ԱՄՆ-ն կձգտի գործարքի հասնել Իրանի հետ, չնայած Իսրայելի հետ հնարավոր տարաձայնություններին
«Wizz Air»-ը նոր չվերթներ է սկսել դեպի Լոնդոն և Հռոդոս
10:30
Ռուսաստանը կորցրել է Հայաստանն ու Ադրբեջանը. Զելենսկի
Խորվաթիան վճռականորեն աջակցում է Հայաստանի բարեփոխումների ջանքերին և ԵՄ-ի հետ նրա խորացող գործընկերությանը. Պլենկովիչը շնորհավորել է Փաշինյանին
10:10
Իրանն ու Իսրայելը հայտարարել են փոխադարձ հարվածների դադարեցման մասին

Քաղաքապետարաններից լավագույնը Ստեփանավանինն է, ամենավատը՝ Գյումրիինն ու Իջևանինը

2011 թ. մայիս-հունիս ամիսների ընթացքում ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից Հայաստանի տեղեկատվություն տնօրինող 50 մարմնի ուղարկվել է 250 հարցում, որոնցից 173-ը՝ գրավոր` փոստային առաքմամբ, 37-ը՝ էլեկտրոնային տարբերակով և 40-ը ներկայացվել է բանավոր` հեռախոսազանգերի միջոցով:

Յուրաքանչյուր մարմնի ուղարկվել է տեղեկություն ստանալու 5 հարցում:
250 հարցումների 56 տոկոսին տրվել է լիարժեք պատասխան, անպատասխան են մնացել հարցումների 30.4 տոկոսը, այն դեպքում, երբ մերժումների ընդհանուր թիվը եղել է ընդամենը 7-ը, որից միայն մեկն է եղել օրինական: Մնացած դեպքերում պետական մարմինները նախընտրել են ոչ թե գրավոր մերժել, այլ ընդհանրապես թողնել անպատասխան:

Հարցումների 1.6 տոկոսին տրվել է թերի պատասխան, 2.4 տոկոսը անհիմն մերժվել է, 5.6 տոկոսը չի ընդունվել:

Տեղեկատվություն տնօրինող 50 մարմնից միայն Օշականի գյուղապետարանն է, որն իրեն ուղարկված 4 գրավոր և 1 բանավոր հարցմանը տվել է լիարժեք և օրենքի սահմաններում հստակ պատասխաններ: Այգեձորի և Ծաղիկ գյուղի գյուղապետարանները բացասական արդյունք են ցույց տվել գյուղապետարանների շարքում:

ԻԱԿ ներկայացուցիչները փաստեցին, որ պատասխանի տրամադրման ժամկետի առումով վատագույն արդյունքը ցույց է տվել Ազգային ժողովը, որը իրավաբանի հարցմանը պատասխանել է ավելի քան մեկ ամիս ուշացումով, իսկ պատասխան գրությունը բաղկացած է եղել ընդամենը երկու տողից:
Անհիմն և արտառոց պատասխանի հեղինակ է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, որը մերժել էր տեղեկատվություն տրամադրել՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարության կողմից սահմանված չէ տեղեկատվությունների գրանցման, դասակարգման և պահպանման կարգը, որը սահմանված է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով:

Գերատեսչությունների շարքում տեղեկատվության տրամադրման առումով դրական ցուցանիշ են գրանցել կրթության և գիտության և արդարադատության նախարարությունները, նրանք ցույց են տվել լավագույն արդյունք, բացասական արդյունք ցույց է տվել Ազգային ժողովը:

Մարզպետարաններից դրական արդյունք են ցույց տվել Սյունիքի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզպետարանները: Բացասական է Վայոց Ձորի մարզպետարանը:
Քաղաքապետարաններից լավագույնը Ստեփանավանի քաղաքապետարանն է, բացասական՝ Գյումրիի և Իջևանի քաղաքապետարանները:
ԻԱԿ ներկայացուցիչները փաստեցին, որ տեղեկատվության ազատության առումով իրավիճակը բարելավվել է 2004 թ. համեմատությամբ, մերժումները երկու անգամ կրճատվել են, սակայն դեռևս խնդիրներ կան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում