Saturday, 14 09 2024
11:30
Շախմատի Հայաստանի հավաքականները կրկին հաղթանակներ են տարել
Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը միավորներ կորցրեց
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
07:40
Մեկնարկում է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան
09:10
Յանիկ Սինները նվաճել է US Open-ի չեմպիոնի տիտղոսը
11:50
«Լիվերպուլը» հյուրընկալվելիս խոշոր հաշվով հաղթում է «Յունայթեդին»
10:50
«Ռեալը» Մբապեի դուբլի շնորհիվ հաղթում է
13:09
3 արծաթե մեդալակիր՝ շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունում
16:45
Մեկական չեմպիոն ու փոխչեմպիոն և 4 բրոնզե մեդալակիր՝ բռնցքամարտի Եվրասիայի գավաթի խաղարկությունում
14:10
Փարիզում մեկնարկել են Պարալիմպիկ խաղերը
16:40
3 բրոնզե մեդալ՝ այս անգամ Աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայից
09:45
«Նապոլին» և «Չելսին» համաձայնության են եկել Լուկակուի տրանսֆերի շուրջ
08:30
Մխիթարյանը կմասնակցի «Բորուսիայի» նախկին ֆուտբոլիստների հրաժեշտի խաղին
07:40
Հայտնի է Հայաստանի ըմբշամարտի երիտասարդական հավաքականների կազմն աշխարհի առաջնությունում
12:30
ՈւԵՖԱ-ն թարմացրել է Չեմպիոնների լիգայի օրհներգը
13:30
Հայաստանի շախմատի մինչև 10 տարեկանների թիմը` Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
07:40
Սոֆիա Բաղրամյանը` աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր
07:30
Ալեքս Սահակյանը՝ Մ18 Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն
12:40
Ավանեսյանը հաղթել է կանադացի թենիսիստուհուն
13:50
Օլիմպիական խաղերի գյումրեցի մարզիկներին դիմավորել են քաղաքի մուտքի մոտ
13:10
Կպատրաստվեմ արդեն մյուս Օլիմպիական խաղերին, այս մեդալը ուզում եմ փոխել ոսկե մեդալով․ Մալխաս Ամոյան
12:48
Այսպիսի անարդարություններ շատ են պատահել․ Արթուր Ալեքսանյան
12:46
Բարի գալուստ․ Հայաստանի օլիմպիական թիմի դիմավորումը «Զվարթնոց» օդանավակայանում
10:20
Արոնյանը կմասնակցի արագ և կայծակնային շախմատի Saint Louis 2024 մրցաշարին
16:20
Թոմ Կրուզը փակեց Փարիզի Օլիմպիակամն խաղերը՝ դրոշը փոխանցելով Լոս Անջելեսին
14:50
Հայ ուսանողները նվաճել են 4 ոսկե և 1 արծաթե մեդալ մաթեմատիկայի միջազգային օլիմպիադայում
12:10
Ավանեսյանը հաղթել է՝ առաջին անգամ ներկայացնելով Հայաստանը
16:30
Ամեն բան առջևում է, կհանդիպենք հաջորդ մեծ գորգերում. Արսեն Հարությունյան
18:30
Հայաստանի ներկայացուցիչներն Օլիմպիական խաղերում դեռևս 3 մեդալ են նվաճել
18:15
Ծանրորդ Գարիկ Կարապետյանը գրավեց 4-րդ տեղը

«Հուսամ՝ արդարությունը կվերականգնվի». Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակիչը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է հունահռոմեական ոճի ըմբիշ, 98 կգ քաշային Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտը Փարիզի ամառային Օլիմպիական խաղերում:

2024 թվականի Օլիմպիական խաղերի եզրափակչում Ալեքսանյանը գոտեմարտել է ՕԽ բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ և 1:4 հաշվով զիջել է մրցակցին՝ արժանանալով արծաթե մեդալի:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը հույս է հայտնում, որ արդարությունը կվերականգնվի:

«Այստեղ ոսկե մեդալի համար էի եկել, բայց բոլորդ տեսաք, թե ինչ կատարվեց իմ գոտեմարտի ժամանակ: Դրվագներից մեկում իրանցի ըմբիշը երկու ոտքով մեր գոտեմարտի տարածքից լրիվ դուրս էր եկել, և ես մարզիչներին ասացի, որ բողոքարկեն: Այդ դեպքում մեկ միավոր պետք է ինձ տային, բայց փոխարենը երկու միավոր տվեցին իրանցի ըմբիշին, ևս մեկ միավոր՝ բողոքարկելու համար: Վստահ եմ՝ այդ դրվագում մեկ միավորը պետք է իմը լիներ: Չկար լարվածություն, քանի որ սա իմ երրորդ եզրափակիչն էր և չորրորդ Օլիմպիական խաղերը: Պարզապես այսպիսի մրցաշարերում, այն էլ՝ եզրափակչում, անգամ թեթև մանրուքները կարող են լուրջ հարցեր լուծել»,- ասում է Արթուր Ալեքսանյանը:

Այդուհանդերձ, Արթուր Ալեքսանյանն ընդգծում է՝ կշարունակի մարզական կարիերան, թեև մրցավարական կողմնակալություններն ու անարդարությունները հիասթափեցնող են. «Այո, այս անարդարություններից շատ եմ հիասթափվել, բայց դեռ կմնամ ըմբշամարտում: Ընդ որում, կողմնակալությունները միայն իմ դեպքում չէին: Սլավիկ Գալստյանը մաքուր հաղթանակ տարավ, մրցավարն արձանագրեց հաղթանակը, ու նա կարող էր դուրս գալ եզրափակիչ՝ ապահովելով առնվազն արծաթե մեդալ, բայց այսօր Սլավիկը մնաց առանց մեդալի, քանի որ ինչ-ինչ պատճառներով գոտեմարտի արդյունքը փոխվեց: Նույնն այսօր Արսեն Հարությունյանի պարագայում էր: Այն զգացողությունն է, որ մեր հավաքականի դեմ լարվածություն կար: Գիտեմ, որ բողոքարկում է եղել: Հուսամ՝ արդարությունը կվերականգնվի»,- ասել է Ալեքսանյանը:

Փարիզում Օլիմպիական խաղերի ընթացքին հետևող ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ նշել է, որ Կառավարությունը ևս կմիանա բողոքարկման գործընթացին:

«Սպասում ենք գրավոր պատասխանին, որը կկցվի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի բողոքին և կուղարկվի համապատասխան ատյաններին: Վստահեցնում եմ՝ կփորձենք վերականգնել արդարությունը»,- ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Հիշեցնենք՝ Փարիզ-2024-ի մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը գոտեմարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով, իսկ կիսաեզրափակչում 5:3 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել կուբացի Գաբրիել Ռուսիլոյի նկատմամբ:

Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոն է դարձել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում