Ռուսաստանն ու Չինաստանը քննարկել են համագործակցության ակտիվացումը՝ տիեզերքում գործողությունների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին ասվում է ռուս-չինական միջգերատեսչական խորհրդակցությունների արդյունքներով ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։«Կատարվել է մտքերի փոխանակում խաղաղ նպատակներով տիեզերքի օգտագործման և հետախուզման, ներառյալ՝ միջազգային իրավական կարգավորման, ինչպես նաև տիեզերական գործունեության երկարաժամկետ կայունության և անվտանգության ապահովման հարցերի լայն շրջանակի շուրջ», – նշված է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։