Saturday, 14 09 2024
14:15
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին

Թբիլիսին ու Մոսկվան հո՞ղ են նախապատրաստում. «գլխիվայր» իրավիճակ 16 տարի անց

Մոսկվան պատրաստ է օգնել երկխոսություն զարգացնել Թբիլիսսիի, Ցխինվալիի եւ Սուխումի միջեւ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: 16 տարի առաջ աայս օրերին Վրաստանն ու Ռուսաստանը պատերազմի մեջ էին: Հնգօրյա պատերազմի 16-րդ տարելիցին եւ դրա ռեգիոնալ համատեքստին անդրադարձա նախօրեին, արձանագրելով նաեւ, որ 16 տարի անց ըստ էության ունենք զգալիորեն «գլխիվայր», գրեթե տրամագծորեն հակառակ իրավիճակ: Զախարովայի հայտարարությունը ընդամենը վկայություններից մեկն է:

Ոչ պակաս ուշագրավ հայտարարություն է արել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, որն ասել է, որ Վրաստանը պետք է քննի 2008 թվականի պատերազմի հանգամանքները: Ըստ նրա, իրավակազմակերպական ձեւը կարող է լինել տարբեր՝ դիմել դատախազությանը, կամ Սահմանադրական դատարան, կամ ստեղծել խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով: Բայց գլխավորը, ըստ Կոբախիձեւի, «2008 թվականի հանցագործությունը, որ իրականացրել են նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ նրա առաջնորդած ուժը, հետաքննվի մինչեւ վերջ»: Վրաստանի կառավարող ուժի համար սա իհարկե նաեւ ներքաղաքական հարց է:

Աշնանը Վրաստանում սպասվում է խորհրդարանի ընտրություն, ինչը վճռորոշ է Թբիլիսիի համար իհարկե ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին հարցերի եւ օրակարգի իմաստով: Այդ ընտրությանը հնարավոր է Վրաստանում զանգվածային ակցիաների վերսկսում, ընդ որում Արեւմուտքի աջակցությամբ, որը դժգոհ է Վրաստանի ներկայիս կառավարության քաղաքականությունից եւ համարում է, որ այդ քաղաքականությունը համահունչ է Ռուսաստանի շահին: Վրաստանի կառավարող կուսակցությունը հայտարարում է, որ վարում է Վրաստանի շահից բխող քաղաքականություն եւ չի ուզում երկիրը դարձնել երկրորդ Ուկրաինա:

2008 թվականի պատերազմի քննության հարցը Վրացական երազանքը կարող է ծառայեցնել նախընտրական պայքարում մրցակիցների դեմ մարտավարությանը: Իսկ կարո՞ղ է «քննությունը» վերածվել նաեւ անմիջականորեն արեւմտյան խաղացողների դեմ գործողության, որի միջոցով Թբիլիսին կարող է նաեւ ձեռնմուխ լինել ավելի լայն գործընթացի, քան պարզապես նախընտրական պայքարն է: Մասնավորապես, 2008 թվականի պատերազմի հետաքննության գործընթացի միջոցով հասարակական դաշտ բերել օրակարգ, բովանդակություն, որը պարունակելով պատերազմին առնչվող «բացահայտումներ» Արեւմուտքի առնչությամբ, առնվազն փորձել հող նախապատրաստել այն երկխոսության թեմայով, որին նպաստելու Ռուսաստանի պատրաստակամության մասին էլ հայտարարել է Զախարովան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում