Հնդկաստանը մինչև տարեվերջ Հայաստանին կտրամադրի հնդկական արտադրության առաջին «Akash–1S» զենիթահրթիռային համալիրները։ Այս մասին հայտնում է «Indian Defence Research Wing» հարթակը։Լրատվամիջոցի տարածած տեղեկության համաձայն` Հայաստանն այդ ՀՕՊ համակարգերից 15 միավորի (720 մլն դոլար) ձեռքբերման համար պատվեր է կատարել դեռևս 2022 թվականին։
Հաղորդվում է, որ Հայաստանը կդառնա այդ համակարգերի առաջին օտարերկրյա գնորդը։Տրամադրվելիք համակարգերը հանդիսանում են հնդկական «Bharat Dynamics Limited»-ի ընկերությունը։«Akash–1s» համակարգերն օգտագործում են թիրախների միաժամանակյա ակտիվ որոնման և ուղղորդման համադրություն՝ ապահովելով հուսալի պաշտպանություն օդային սպառնալիքներից, ինչպիսիք են կործանիչները, կառավարվող հրթիռները և անօդաչու սարքերը: