Saturday, 14 09 2024
14:15
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
12:30
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին
Լարսը բաց է
Ֆրանսիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ Մակրոնից առա՞ջ, թե՞ նրա փոխարեն
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Սպասվում են տեղումներ
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
Պապոյանը հետևել է խաղողի մթերման ընթացքին

Վենետիկի արվեստի բիենալեում Հայաստանի ազգային տաղավարն ունեցել է 15 հազար այցելու

Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի շրջանակում «Մագազինո դել Սալե 3» ցուցասրահում շարունակում է գործել Հայաստանի ազգային տաղավարը՝ ներկայացնելով «Նինա Խեմչյան․ Արձագանք» մուլտիմեդիա նախագիծը։ 2024 թվականին Հայաստանի ազգային տաղավարի կազմակերպիչն ու գլխավոր հովանավորն է Գաֆէսճեան արվեստի կենտրոնը։ Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրությունից, փոխնախարար Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի ազգային տաղավար, ծանոթացել ծրագրի և ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։ 

 Հայաստանի ազգային տաղավարում նախարարի տեղակալ  Դանիել Դանիելյանին դիմավորել են Վենետիկի ԿաՖոսկարի համալսարանի հայազգի ուսանողներ Հռիփսիմե Բարսեղյանն ու Ալեքսանդր Հակոբյանը։  Նրանք նախարարի տեղակալին ներկայացրել են Հայաստանի ազգային տաղավարը, կիսվել իրենց աշխատանքային տպավորություններով և պատմել տաղավարի այցելուների մասին։Տաղավարը բացման օրվանից ի վեր ընդունել է ավելի քան 15,000 այցելու։ Շատ այցելուներ գրառումներ են արել կարծիքների գրքում՝ առանձնակի շեշտելով տաղավարի հոգևոր, փիլիսոփայական, զգացական, արվեստային շերտերի  ազդեցության մասին իրենց տպավորությունները։

Կարծիքների գիրքն այս պահին ներառում է շուրջ 80 էջ գրառում` հայերեն, իտալերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով՝ լի շնորհակալության, բարեմաղթանքների, անձնական վերապրումների և շնորհավորանքի խոսքերով։ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի և Վենետիկի Եվրոպական ակադեմիայի համագործակցության արդյունքում Վենետիկում բնակվող մի շարք հայ ուսանողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ հնարավորություն են ստացել Վենետիկի արվեստի 60-րդ բիենալեի Հայաստանի ազգային տաղավարում ստաժավորում անցնել և աշխատել «Նինա Խեմչյան․ Արձագանք» ցուցադրության շրջանակում: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում