Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ԱՊՀ երկրների դեմ տարվում է մշտական հիբրիդային պատերազմ․
«Մենք շատ լավ տեսնում ենք, թե ինչպես են մեր երկրները փորձում կռվեցնել և պառակտել ներսից, մենք գտնվում ենք անօրինական միակողմանի տնտեսական պատժամիջոցների տակ, իսկ ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրում արդեն փորձ է արվել առնվազն մեկ գունավոր հեղափոխություն անել, որն իր էությամբ պետական հեղաշրջման փորձ է»,- ասել է նա ԱՊՀ երկրների ներքին գործերի նախարարների հետ հանդիպմանը։