Tuesday, 10 09 2024
18:50
SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների
Ինչպես կարող ես Քոչարյանի գրքի հետ գրկախառնված կիսել «հեղափոխական գաղափարները»
18:30
Սեպտեմբերի 10-ին տեղի կունենա Թրամփ-Հարիս բանավեճը
Որևէ քաղաքական հետապնդում չկա. ավագանու անդամի պաշտոնից զրկվածները ոչ մի կերպ չէին խանգարում մեզ
Զուրաբիշվիլին հայտնել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին
Ազգային արժանապատվությանը համահո՞ւնչ եք համարում շրջաբերականի ոգին ու տառը․ Կոնջորյանը՝ Մելքոնյանին
«Եվ այս եվլախականների խումբը ՀՀ իշխանությա՞նն է մեղադրում ԼՂ-ն հանձնելու մեջ»․ Ալեքսանյան
Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում
Հայ-թուրքական կարգավորման՝ Երեւանի ու Անկարայի տարբեր մասշտաբները
17:50
Նիդեռլանդներում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատողները
«Իրավապահները պետք է հետաքրքրվեն՝ Խաչատրյանը ՀՀ-ից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տվյալների է տիրապետում»
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Հմտությունների լաբ»-ի մասնակիցների համար

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագիրը գործարկեց իր «Հմտությունների լաբ» նախաձեռնությունը, որի առաջին հյուրը Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էր։

«Հմտությունների լաբը» մոտիվացնող հանդիպումների ու բաց զրույցների հարթակ է, որի նպատակն է հնարավորություն ստեղծել արցախցի մեր հայրենակիցների համար ծանոթանալու Հայաստանում տարբեր ոլորտներում հաջողության հասնելու բանաձևին՝ ապահովելով մասնակիցների համար անկաշկանդ միջավայր։

Օգոստոսի 7-ին կայացած առաջին հանդիպմանը մասնակցում էին  ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը և HEKS/EPER կազմակերպության Հարավ կովկասյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը:

«Մեր այս նախաձեռնությունների հիմքում ընկած է փախստականի դժվար ճանապարհ անցած մարդկանց օգնելու, ոտքի կանգնեցնելու նպատակը։ Մեզ համար կարևոր է, որ արցախցիները երկարաժամկետ նպատակներ սահմանեն Հայաստանում իրենց կեցությունն ապահովելու համար, որ յուրաքանչյուրն իրեն վստահ զգա, իր գիտելիքները լիարժեք ներդնի Հայրենիքում թե՛ մասնագիտական գործունեության մեջ և թե՛ համայնքում, հասարակական կյանքում», – ասել է ՀԲԸՄ գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը։

Արցախցիներին մտահոգող հիմնական խնդիրները վերաբերում էին իրենց զբաղվածությանը, ՀՀ շուկայում ներգրավվածությանը և համայնքային արժեքների պահպանմանը։

Ռալֆ Յիրիկյանի ավելի քան 30-ամյա գործունեությունը, նրա նորարարական մոտեցումները, ակադեմիական ու գործարար լսարանների հետ շփման մեծ փորձառությունը վստահաբար օգտակար էին արցախցի մեր հայրենակիցների համար։

«Կյանքն ու կարիերան զրոյից սկսելը հեշտ գործ չէ, դա մեծ աշխատանք ու նվիրվածություն է պահանջում անձից։ Բայց այսօրվա արագ փոփոխվող աշխարհում դա ծայրահեղ անհրաժեշտ հմտություն է բոլորի համար։ Այդ բարդ գործը հեշտացնելու համար այսօր կան շատ թվային գործիքներ, որոնք կարող են բազմապատկել ցանկացած գործողության արդյունավետությունը», – նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել հյուրին, խոսեցին Հայաստանում գործատու-աշխատակից հարաբերությունների առանձնահատկությունների մասին։

Նախաձեռնությունը ՀԲԸՄ-ն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագրի («Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ») շրջանակում՝ HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ։

«Յուքոմ» ՓԲԸ

Մամլո ծառայություն

Լուսանկարների աղբյուր` ՀԲԸՄ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում