Արարատ քաղաքի համայնքային կոմունալ ծառայությանից օգոստոսի 7-ին ժամը 11.57-ին ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 6-րդ շենքի մոտ տղամարդու դի կա։
Ինչպես տեղեկանում է ոստիկանության տարածած հաղորդագրությունից, մեկնած օպերատիվ–քննչական խումբը նշված վայրում՝ աղբամանների մոտ, հայտնաբերել է ինքնությունը չպարզված, մոտ 50 տարեկան տղամարդու դի։
Արտաքին նկարագիրը՝ հասակը 165-170 սմ, նիհարավուն կազմվածքով, սև մազերով, օվալաձև դեմքով, աչքերը՝ շագանակագույն, ձախ ձեռքին կա դաջվածք։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:
Ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: