Tuesday, 10 09 2024
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
14:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ով ասում է, որ արցախցիները պիտի վերադառնան, արկածախնդիր է և «ընկել է Ղարաբաղի ժողովրդի հետևից»
«Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին ուղարկեցին ադրբեջանական Եվլախ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
«Հետ կանչենք ստորագրությունը»՝ սին օրակարգ է․ Արթուր Հովհաննիսյան
14:30
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը
14:20
Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում
«Դուք՝ պարոն Խաժակյան ու մնացածդ, մնալու եք լավագույն դեպքում Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ»
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը բացում է 99-րդ համերգաշրջանը
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը ժամանեց Երևան

Ուկրաինական «հուսահատ հարձակումը» Մոսկվայի համար «հարավային ճակատում» խնդիրնե՞ր է ստեղծել

Դմիտրի Մեդվեդեւի գնահատմամբ՝ Կուրսկի մարզ ուկրաինական զորախմբի ներթափանցումից հետո «հատուկ ռազմական գործողությունը պետք է ստանա բացահայտ էքստերիտորիալ բնույթ»: Մեդվեդեւը բացատրում է. «Կարելի է եւ պետք է գնալ դեռեւս գոյություն ունեցող Ուկրաինայի տարածքների վրա: Մինչեւ Օդեսա, մինչեւ Խարկով, մինչեւ Դնեպրոպետրովսկ, մինչեւ Նիկոլաեւ, մինչեւ Կիեւ եւ ավելի»:

Նրա ձեւակերպմամբ՝ այլեւս խոսք չի կարող լինել «ինչ-որ սահմաններ հարգելու մասին»: Ռուսաստանը կորոշի, թե որտեղ է կանգ առնում, իսկ սկզբունք պիտի ընդունել ԶՈՒ ԳՇ պետ Գերսիմովի տված խոստումը՝ «անողոքաբար պատժել թշնամուն»: Մեդվեդեւը համարում է, որ ուկրաինական իշխանությունը գնացել է նման քայլի, որպեսզի «տերերից հավելյալ գումարներ եւ սպառազինություններ ստանա»:

ՌԻԱ-Նովոստիի քաղաքական մեկնաբանի գնահատմամբ՝ «դա կապիտուլյացիայից առաջ դեմք փրկելու հուսահատ փորձ է»: Փաստ է, սակայն, որ ֆաշիզմի դեմ հաղթանակից ութսուն տարի հետո միջուկային տերություն Ռուսաստանում բնակչություն է տարհանվել:

Ուկրաինայի «հուսահատ փորձն» ավելի շատ, կարծես, Ռուսաստանի ներքին իրավիճակի ապակայունացմանն է ուղղված: Որքան էլ կրեմլյան քարոզչությունն ազդեցիկ եւ ընդգրկուն լինի, առօրյա կյանքն, ինչպես ռուսներն են ասում՝ «իրենը վերցնում է»: Մանավանդ որ ուկրաինական ԱԹՍ-երը, հրթիռային միջոցներն «անհանգստություն են պատճառում» ոչ միայն սահմանամերձ, այլեւ Վորոնեժի, Ռոստովի մարզի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի բնակչությանը:

Մեդվեդեւի թելեգրամյան գրառումից հասկացվում է, որ նախօրեին տեղի ունեցած խորհրդակցությունը «ծանր է եղել». ԶՈՒ ԳՇ պետ Գերասիմովին տրվել է մոտավորապես այն հրամանը, ինչ ժամանակին Պուտինն ասել է չեչեն գրոհայինների մասին՝ «մочить в сортире»: Հարցն այն է, թե ուկրաինական կողմն ինչու՞ է նման, իրոք, չափազանց հանդուգն քայլի գնացել, ի՞նչ հաշվարկով:

Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով հանձնակատարի խոսնակն ասել է, որ Ուկրաինան «ագրեսորին իր տարածքում հարվածելու իրավունք ունի»: Դրանից, իհարկե, ուղղակիորեն չի հետեւում, թե Կիեւի «բլից-կրիգը» համաձայնեցված է Արեւմուտքի հետ կամ իրականացվել է «անգլիացի տականքների դրդմամբ», ինչպես Մեդվեդեւն է գնահատել:

Բայց, երեւում է, ուկրաինական կարգավորման բանակցությունները ձեռնտու չեն ինչպես Մոսկվային, քանի որ ոչ մի միջնորդության նրա առավելապաշտական մոտեցումներին չի աջակցում, այնպես էլ Արեւմուտքին կամ նրա մի թեւին:

Կուրսկում ուկրաինական «ճեղքումը» տեղի է ունեցել ԱՄՆ եւ ՌԴ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցից մոտ տասը օր անց: Ըստ որոշ աղբյուրների՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարը խնդրել է, որ ամերիկացիները Կիեւին ետ պահեն Պուտինի դեմ մահափորձից, որ, իբր, պետք է իրականացվեր հուլիսի 28-ին՝ Ռազմա-ծովային ուժերի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ:

Դմիտրի Մեդվեդեւը, կարծես, հրապարակայնացնում է, որ Կուրսկի մարզ ուկրաինական զորախմբի ներթափանցումն «այրում է բոլոր կամուրջները»: Փակվու՞մ է Ուկրաինայի հարցով ռուս-ամերիկյան «սեպարատ համաձայնության» թեման:

Երեւում է, ԱԽ քարտուղար Շոյգուի Թեհրանյան առաքելությունը չի ստացվել: Նա Մոսկվա է վերադարձել Բաքվի «քաղաքական տրանզիտով»: Ռուսաստանյան մամուլի վերջին հրապարակումներում Իրանի հասցեին անուղղակի «կշտամբանք» կա, որ «խոսքից գործի չի անցնում»: Ուկրաինական «հուսահատ հարձակումը» Մոսկվայի համար «հարավային ճակատում» խնդիրներ է ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում