Tuesday, 10 09 2024
18:30
Սեպտեմբերի 10-ին տեղի կունենա Թրամփ-Հարիս բանավեճը
Որևէ քաղաքական հետապնդում չկա. ավագանու անդամի պաշտոնից զրկվածները ոչ մի կերպ չէին խանգարում մեզ
Զուրաբիշվիլին հայտնել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին
Ազգային արժանապատվությանը համահո՞ւնչ եք համարում շրջաբերականի ոգին ու տառը․ Կոնջորյանը՝ Մելքոնյանին
«Եվ այս եվլախականների խումբը ՀՀ իշխանությա՞նն է մեղադրում ԼՂ-ն հանձնելու մեջ»․ Ալեքսանյան
Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում
Հայ-թուրքական կարգավորման՝ Երեւանի ու Անկարայի տարբեր մասշտաբները
17:50
Նիդեռլանդներում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատողները
«Իրավապահները պետք է հետաքրքրվեն՝ Խաչատրյանը ՀՀ-ից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տվյալների է տիրապետում»
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին

ՀՀ ՆԳ նախարարը պատվոգրեր է հանձնել «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը և «Կախվածություն» հեռուստասերիալի անձնակազմին։

Ինչպես  տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Վահե Ղազարյանը շնորհակալություն է հայտնել «Շանթ» հեռուստաընկերության տնօրինությանը՝ նախագիծը համատեղ ջանքերով կյանքի կոչելու և արդյունավետ համագործակցության համար։

Բազմասերիանոց դրամայի ստեղծման աշխատանքներում «Շանթ» հեռուստաընկերությունն ակտիվորեն համագործակցել է ՆԳ նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ. տեղի են ունեցել հանդիպումներ, քննարկումներ, ներկայացվել են իրական պատմություններ, որոնք ներառվել են հեռուստանախագծում:

Հեռուստասերիալը եթեր է հեռարձակվել 2023 թ. նոյեմբերի 16-ից և միտված էր պայքարելու թմրամոլության դեմ և գեղարվեստական ձևաչափով ներկայացնելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն ու օգտագործումը:

«Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եզեկյանը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարին՝ սերտ համագործակցության համար։

ՆԳ նախարարի կողմից պատվոգրերով պարգևատրվել են «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Եզեկյանը, պրոդյուսերներ Հարություն Մովսեսյանը, Դավիթ Գալոյանը, սցենարիստներ Անի Մաղաքյանն ու Արման Մարտիրոսյանը, ռեժիսոր Ռաֆիկ Հովհաննիսյանը, դերասաններ Նելլի Խերանյանը, Մխիթար Ավետիսյանը, Մերի Քոչարյանը, Սամվել Մալոյանը, Հրանտ Հովսեփյանը և Բորիս Մելքոնյանը։

Քննարկվել են ՆԳ նախարարության ոստիկանության բարեփոխումների, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի և հետագա համագործակցության վերաբերյալ հարցեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում