Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղում ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են Հակոբ Հակոբյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները։
Ինչպես տեղեկացավ Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հակոբ Հակոբյան փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 93 մլն 727 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Գավառի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատում՝ 615 մետր երկարությամբ, մայթերի կառուցում և ջրահեռացման վաքերի տեղադրում։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2024 թվականի հուլիսին և կավարտվեն այս տարվա ընթացքում։ Շինաշխատանքներն իրականացնում է Գավառի ՃՇՇ ԲԲԸ-ն։