Tuesday, 10 09 2024
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
14:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ով ասում է, որ արցախցիները պիտի վերադառնան, արկածախնդիր է և «ընկել է Ղարաբաղի ժողովրդի հետևից»
«Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին ուղարկեցին ադրբեջանական Եվլախ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
«Հետ կանչենք ստորագրությունը»՝ սին օրակարգ է․ Արթուր Հովհաննիսյան
14:30
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը
14:20
Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում
«Դուք՝ պարոն Խաժակյան ու մնացածդ, մնալու եք լավագույն դեպքում Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ»

Բաքվի սարդոստայնը Հայաստանի շուրջ

Եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոխվի, ապա Հայաստանի որեւէ նոր կառավարություն կարող է չեղարկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, հետեւաբար չկա առանց Սահմանադրության փոփոխության այն ստորագրելու իմաստ: Այդ միտքը Ադրբեջանի նախագահի օգնական Էլչին Ամիրբեկովինն է, որը հերթական անգամ խոսել է Հայաստանի սահմանադրությունը փոխելու անհրաժեշտության մասին՝ որպես խաղաղության պայմանագրի ստորագրման պայման:

Իսկ ի՞նչը պետք է խանգարի Հայաստանի որեւէ նոր կառավարության՝ չեղարկել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը նաեւ Սսահմանադրության փոփոխության պարագայում: Ենթադրենք, որ Հայաստանի Սահմանադրությունը փոխվել է եւ կնքվել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը, որը սակայն Հայաստանի հանրության կարծիքով չի արտահայտում Հայաստանի օրինական շահերը, հավասարակշռված չէ, այլ կնքված է Ադրբեջանի ռազմական շանտաժի եւ սպառնալիքի ներքո:

Այդ պարագայում ի՞նչը կամ ո՞վ է խանգարելու Հայաստանի հանրապետության որեւէ նոր կառավարության, այն ձեւավորած հանրային աջակցությամբ դնել խաղաղության պայմանագրի վիճարկման հարց, առնվազն սկսելով դատական գործընթաց Հայաստանի հանրապետությունում: Ընդ որում, կասկածի տակ առնել խաղաղության պայմանագիրը, բոլորովին չի նշանակում կասկածի տակ առնել խաղաղությունը: Ավելին, եթե քննվում է խաղաղության պայմանագրի անհավասարակշռվածությունը, Հայաստանի օրինական շահերին դրա անհամապատասխանությունը, ապա դա բխում է հենց իրական խաղաղության պահանջից ու տրամաբանությունից, որովհետեւ միայն հավասարակշռված՝ քաղաքական փոխզիջումների, այլ ոչ թե միակողմանի շանտաժի վրա հիմնված պայմանագիրն է, որ գործնականում կարող է ապահովել խաղաղություն ռեգիոնում:

Ադրբեջանը փորձում է նենգափոխել նաեւ այդ հանգամանքը, այսինքն ստեղծել իրավիճակ, եւ այն թերեւս առաջ մղել նաեւ միջազգային միջավայրում, որ, եթե Հայաստանում երէւ կերպ քննության առնվի խաղաղության որեւէ պայմանագիր, ապա դա ինքնաբերաբար ընկալվի կամ նույնացվի խաղաղությունից հրաժարվելու հետ: Այստեղ թերեւս կարեւոր դեր ունեն Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքի բոլոր դերակատարները, նույն միջազգային ընկալումների ուղղությամբ աշխատելու համար, որպեսզի Բաքվին չհաջողվի իրագործել վերը բերածս «նույնացումը»:

Վաղուց է կասկածից վեր, որ Ադրբեջանը բոլորովին չի շտապում հասնել խաղաղության պայմանագրի: Ադրբեջանն ընդամենը փորձում է օգտագործել թեման եւ Հայաստանի շուրջ հյուսել սարդոստայնը, որի միջոցով, երբեւէ պայմանագրի հասնելու պարագայում, դա Հայաստանին ոչ թե տա առավել հանգիստ ու կայուն կենսագործելու հնարավորություն, այլ հակառակը՝ թույլ չտա Հայաստանին ապրել ու կենսագործել հանգիստ, դուրս գալ պարտվածի բարդույթից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում