ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է նաև սահմանամերձ Խնձորուտ բնակավայր։Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում:
«Շատ լավ օր անցկացրեցի Վայոց ձորում, նկարներն ավելի խոսուն են: Պարզապես շնորհակալություն բոլորիդ ջերմ ընդունելության համար»,- գրել է Սիմոնյանը:
Ավելի վաղ ԱԺ նախագահը Ջերմուկում ծանոթացել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, տեղի անվտանգային մարտահրավերներին և մեր հայրենակիցներին հուզող խնդիրներին։