Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

ՀՀ ԲՏԱ նախարար Հայրապետյանն այցելել է հայ հիմնադիրներ ունեցող  Unicorn-ի  ստարտափ ընկերություն՝ ServiceTitan

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի հետ օգոստոսի 7-ին այցելել է ServiceTitan ընկերության հայաստանյան գրասենյակ։Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից, ServiceTitan-ը հայ հիմնադիրներ ունեցող Unicorn-ի  ստարտափ ընկերությունն է, որն ամպային և շարժական ծրագրային լուծումներ է տրամադրում կենցաղային սպասարկման ծառայություններ իրականացնող ընկերություններին ԱՄՆ-ում և Կանադայում։Ըստ աղբյուրի՝ հայաստանյան գրասենյակի գործադիր տնօրեն Աշոտ Տոնոյանի ուղեկցությամբ նախարարը  շրջայց  է կատարել ընկերության գրասենյակում, ծանոթացել վերջին տարիների ձեռքբերումներին, առաջիկա նպատակներին, զարգացման ծրագրերին։

 «Հայաստանի գրասենյակի արդեն 400-ից ավելի անդամից բաղկացած թիմը ոչ միայն բարելավում է առկա ծրագրային արտադրանքը, այլև ստեղծում է նորերը: Աշխատում են արհեստական բանականության և մեքենայական ուսուցման տեխնոլոգիաների կիրառման և դրանց շնորհիվ նոր որակ ստեղծելու շուրջ։Նշվել է նաև, որ հայաստանյան ստարտափ էկոհամակարգը զարգացնելու, որակյալ մասնագետներ պատրաստելու, թիմը համալրելու նպատակով իրականացվել են կարճաժամկետ և երկարաժամկետ կրթական ծրագրեր։Մխիթար Հայրապետյանն ընդգծել է, որ  տեխնոլոգիական ոլորտը Կառավարության գերակա ուղղություններից է, որի զարգացումը մեծապես կախված է նաև նրանից, թե ինչպես է պետությունը համագործակցում մասնավոր ընկերությունների հետ։

Կարևորվել է տնտեսության բոլոր ոլորտներում տեխնոլոգիական նորագույն լուծումների կիրառումը, որը կարագացնի զարգացման տեմպերը։Ընկերության ներկայացուցիչների կարծիքով Հայաստանը ոլորտային առումով չի զիջում շատ ավելի զարգացած երկրների, սակայն,  շատ կարևոր է, որ մեր մասնագետների կողմից ստեղծված արտադրանքը, ստացված արդյունքը պետության կողմից ճիշտ և նպատակային մատուցվի աշխարհին»,– ասվում է հաղորդագրության մեջ։Հանդիպման ընթացքում քննարկվել են  փոխգործակցությանն առնչվող մի շարք թեմաներ, այդ թվում՝ ոլորտին աջակցող  օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ։Նշվում է, որ Վահե Կուզոյանի և Արա Մահդեսյանի` 2012-ին հիմնադրած ServiceTitan-ը հեղինակավոր Forbes պարբերականի կազմած՝ ամպային տեխնոլոգիաների ոլորտի 100 լավագույն մասնավոր ընկերությունների ցանկում 6-րդն է։

Ընկերության հայաստանյան գրասենյակը բացվել է 2018-ի դեկտեմբերին՝ սկզբում ունենալով ընդամենը հինգ աշխատակից։ Այսօր Հայաստանի գրասենյակում աշխատում է ավելի քան 400, իսկ ամբողջ աշխարհում ընկերության աշխատակիցների թիվն անցնում է 2800-ը։ Ընկերության առաջարկած ծրագրային ապահովումից օգտվում է ավելի քան 100 000 կապալառու ԱՄՆ-ում և Կանադայում։ Այս բոլոր թվերը շարունակաբար աճում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում