Tuesday, 10 09 2024
18:50
SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների
Ինչպես կարող ես Քոչարյանի գրքի հետ գրկախառնված կիսել «հեղափոխական գաղափարները»
18:30
Սեպտեմբերի 10-ին տեղի կունենա Թրամփ-Հարիս բանավեճը
Որևէ քաղաքական հետապնդում չկա. ավագանու անդամի պաշտոնից զրկվածները ոչ մի կերպ չէին խանգարում մեզ
Զուրաբիշվիլին հայտնել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին
Ազգային արժանապատվությանը համահո՞ւնչ եք համարում շրջաբերականի ոգին ու տառը․ Կոնջորյանը՝ Մելքոնյանին
«Եվ այս եվլախականների խումբը ՀՀ իշխանությա՞նն է մեղադրում ԼՂ-ն հանձնելու մեջ»․ Ալեքսանյան
Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում
Հայ-թուրքական կարգավորման՝ Երեւանի ու Անկարայի տարբեր մասշտաբները
17:50
Նիդեռլանդներում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատողները
«Իրավապահները պետք է հետաքրքրվեն՝ Խաչատրյանը ՀՀ-ից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տվյալների է տիրապետում»
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից

Ռուսաստան՝ միայն ռուսաստանցիների համար

Դաշնային ժողովի նստաշրջանի ավարտի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ընդունել է Դաշնային խորհրդի եւ Պետական դումայի խոսնակներ Մատվիենկոյին եւ Վոլոդինին: Պուտինը շնորհակալություն է հայտնել օրենսդրական արդյունավետ աշխատանքի եւ կառավարության հետ սերտ համագործակցության համար, հույս հայտնել, որ խորհրդարանականները եւ սենատորները կշարունակեն գործել «հանուն Ռուսաստանի պետականության եւ ռուսաստանցիների բարօրության»:

«Նեզավիսիմայա գազետան» դիտարկել է Ռուսաստանի օրենսդրության խստացման միտում: Պետական դումայում շրջանառվել է օրենքի նախագիծ, որը պարտադիր զինվորական հաշվառում եւ զինապարտություն է նախատեսում բոլոր անձանց համար, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն են ստանում: Պետդումայի խոսնակ Վոլոդինը առայժմ ոչ պաշտոնական կարծիք է հայտնել, որ այդ անձինք կամ նրանց զավակները պետք է բանակում ոչ թե մեկ, այլ երկու տարի ծառայեն:

«Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Միրոնովի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը ենթադրում է որոշակի ասպարեզներում ներգաղթյալների աշխատանքի ընդունման արգելք: Եթե օրենքն ընդունվի, ապա ներգաղթյալը չի կարող աշխատել մանկապարտեզի դայակ, դաստիարակ, հանրակրթական դպրոցի ուսուցիչ, դեղագործ եւ այլն: Ավելի խիստ է Լիբերալ-դեմոկրատական կուսակցության օրենսդրական նախաձեռնությունը: Այն նախատեսում է, որ ոստիկանությունը կարող է ներգաղթյալի նկատմամբ արտաքսման վճիռ կայացնել եւ անհապաղ իրականացնել՝ առանց դատական ընթացակարգի:

Կառավարությունը մի շարք մարզերում ներգաղթյալների աշխատանքի ընդունման արգելք է մտցրել: Ավելի ուշ Քննչական կոմիտեի նախագահ Բաստրիկինը պետական դումային քննադատել էր եւ պահանջել, որ օրենսդիրներն օգնեն կառավարությանը, որպեսզի «յուրաքանչյուր թափուր աշխատատեղ հատկացվի Ռուսաստանի քաղաքացուն, ռուս մարդուն»: Փորձագետներից ոմանք գտնում են, որ նման խստացումները «խորքային պատճառներ ունեն, որ բացահայտվել են «Կրոկուսում» ահաբեկչությունից հետո»:

Ռուսաստանի պետական դումայում շրջանառված օրենսդրական նախաձեռնությունները մտահոգություններ են առաջացրել Կենտրոնական Ասիայի երկրներում: Տաջիկստանից Ռուսաստան աշխատանքային միգրանտների թիվն այս տարի նախորդի համեմատ կրճատվել է 16 տոկոսով: «Կրոկուսում» ահաբեկչությունից հետո տաջիկ ներգաղթյալների շրջանում տոտալ ստուգումներ են անցկացվել, և տասնյակ հազարավոր մարդիկ վերադարձել են հայրենիք:

Իրավիճակին եւ հնարավոր զարգացումներին շատ սուր անդրադարձել է Ղրղզստանի փոխվարչապետ Էդիլ Բայսալովը: Նրա գնահատմամբ՝ այդ սահմանափակումները չպետք է վերաբերվեն ղրղզներին, քանի որ Ղրղզստանը ԵՏՄ անդամ է: Այդ կառույցի հիմնարար փաստաթղթերի իմաստով՝ անդամ պետությունների քաղաքացիներն աշխատանքային շուկա ազատ մուտքի իրավունք ունեն:

Բայսալովն ասել է, որ եթե Ռուսաստանի իշխանությունները խնդիրը չկարգավորեն, եւ ղրղզները զրկվեն Ռուսաստանի աշխատանքի շուկա ազատ մուտքի իրավունքից, ապա Ղրղզստանը ԵՏՄ-ում «մնալու ոչ մի իմաստ չի տեսնի»: Ամենայն հավանականությամբ, նույն մտահոգությունը կարտահայտի կամ արդեն իսկ խորհրդապահական մակարդակում արտահայտել է նաեւ Տաջիկստանը:

Խնդիրը վերաբերում է նաեւ Հայաստանին, որը նույնպես ԵՏՄ անդամ է: Եթե պետական դուման թվարկված օրենսդրական նախաձեռնություններն ընդունի, ապա ինչպես է կարգավորվելու հայ աշխատանքային միգրանտների հարցը: ԼՂ-ից բռնագաղթված հազարավոր արցախցիներ նույնպես հիմնականում Ռուսաստանում են: Բացառված չէ, իհարկե, որ «Ռուսաստանը՝ միայն ռուսաստանցիների համար» կարգախոսը նախկին խորհրդային հանրապետությունները ԵՏՄ-ին ավելի ամուր կապելու համար է, բայց անակնկալների էլ պետք է պատրաստ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում