Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 7-ին, ժամը 15:07-ին ահազանգ է ստացել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:Փրկարարները Ն. Ա.-ին (ծնված 1975 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։