Tuesday, 10 09 2024
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
14:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ով ասում է, որ արցախցիները պիտի վերադառնան, արկածախնդիր է և «ընկել է Ղարաբաղի ժողովրդի հետևից»
«Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին ուղարկեցին ադրբեջանական Եվլախ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
«Հետ կանչենք ստորագրությունը»՝ սին օրակարգ է․ Արթուր Հովհաննիսյան
14:30
Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանը
14:20
Ozon-ը սկսել է վաճառքները Վրաստանում
«Դուք՝ պարոն Խաժակյան ու մնացածդ, մնալու եք լավագույն դեպքում Կոպիրկինի կողքի շենքի հաճախորդ»

Ո՞վ է շրջել սեղանն Ուկրաինայում՝ Մերձավոր Արեւելքում պայթյունի սպասման ֆոնին

Ռուսաստանի Կուրսկի շրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված: Տարբեր աղբյուրներ հայտնում են, որ մոտ 300-400 հոգանոց ուկրաինական ստորաբաժանումը՝ ծանր տեխնիկայով, ՀՕՊ շարժական միջոցներով եւ այլ զինատեսակներով անցել է ՌԴ սահմանն ու առաջ շարժվել մի քանի կմ, զբաղեցնելով դիրքեր եւ բնակավայրեր: Իհարկե բոլոր ռազմական փորձագետները, անկախ քաղաքական կողմնորոշումներից, գործնականում համակարծիք են, որ այդ մասշտաբով հնարավոր չէ լուծել ռազմական թե ռազմավարական, թե նույնիսկ օպերատիվ-մարտավարական նշանակության խնդիրներ: Բայց, միեւնույն ժամանակ հարկ է նկատել, որ ոչ մի փորձագետ չի տիրապետում պլաններին, հետեւաբար՝ չկա այն ամբողջական խորքային պատկերը, որ թույլ կտա անել ճշգրիտ եզրահանգումներ:

Ինչպես կհանգուցալուծվի իրավիճակը, կտեսնենք, սակայն Կուրսկում ծավալվածի առնչությամբ արժե ուշադրության արժանացնել ժամանակագրությունը՝ ընդ որում ավելի լայն շրջանակով: Կուրսկում ուկրաինական անսպասելի ճեղքում է տեղի ունենում այն ժամանակ, երբ գործնականում ամբողջ աշխարհը համակ ուշադրությամբ սպասում է Իրանի պատասխան հարվածին՝ Իսրայելի ուղղությամբ: Ավելին, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար, ՊՆ նախկին նախարար Շոյգուն է մեկնում Թեհրան՝ անսպասելի այցով, իսկ այնտեղից էլ դարձյալ չհայտարարված՝ մեկնում է Բաքու, որտեղ Ալիեւի հետ քննարկում են ռեգիոնալ անվտանգության հարցեր, ըստ ամենայնի՝ Կովկասում Իրանին թիկունքից հարված թույլ չտալու մասին:

Շոյգուն վերադառնում է Ռուսաստան, ու հանկարծ «թիկունքից հարված» ստանում է Ռուսաստանը՝ ուկրաինական ճակատում աղմկոտ ճեղքումով: Այն իհարկե չի փոխել ռազմաճակատի ընդհանոյւր պատկերը, եւ թերեւս չի էլ փոխի, ու ռազմաճակատը կշարունակի մնալ ընդհանուր առմամբ «ճահճացած մարտերի» վիճակում՝ ռուսական կողմի որոշակի առավելությամբ:

Սակայն Կուրսկի ճեղքումը առնվազն տեղեկատվական միջավայրում ունեցավ բավականին էական, նկատելի ազդեցություն, իսկ դա թերեւս անհետեւանք չի մնալու ներռուսաստանյան միջավայրում: Մասնավորապես, գլխավոր հարցն այն է, թե ինչպե՞ս է ստացվել այդ ճեղքումը: Ինչու՞ տեղյակ չի եղել հետախուզությունը: Ո՞վ է պատասխանատու՝ բանակի՞ հետախուզությունը, թե՞ արտաքին հետախուզությունը, որի ղեկավար Նարիշկինը, ինչպես հայտնի է, բավականին սերտ բիզնես կապերի մեջ է ադրբեջանական իշխանության հետ, որն էլ ուկրաինական հարցում ինչպես հայտնի է խաղում է բավականին երկդիմի. մի կողմից Ալիեւը դաշնակցային հռչակագիր է ստորագրում Պուտինի հետ՝ Ուկրաինայի վրա հարձակումից երկու օր առաջ, մյուս կողմից Ադրբեջանը մեծածավալ հումանիտար, քաղաքական, եւ ըստ որոշ տեղեկությունների նաեւ ռազմական աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային:

Ինչպես ասում են՝ «բիզնես, անձնական ոչինչ»: Կա՞ Ադրբեջանը «Կուրսկի բիզնեսում», թե՞ ոչ, Ռուսաստանի արտաքին հետախուզության հետ իր ունեցած ընդհանուր շահերով: Այստեղ է, որ հիշվում են Նարիշկինի կմկմոցները, երբ Պուտինն ԱԽ անդամների կարծիքն էր հարցնում Դոնբասի եւ Լուգանսկի անկախության ճանաչման մասին: Տվյալ պարագայում իհարկե ուշադրության է արժանի այն, թե արդյո՞ք Կուրսկի իրադարձությունները ուղիղ կապ կարող էին ունենալ մերձավորարեւելյան «սպասումների» հետ, միտված լինելով Ռուսաստանին «գամել» ուկրաինական ուղղությամբ, հնարավոր է առկախելով Իրանին խոստացված ռուսական հնարավոր աջակցությունը: Միեւնույն ժամանակ, տեղի ունեցածն ուշագրավ է օրեր առաջ այն տեղեկության ֆոնին, որ հրապարակել էր Նյու Յորք Թայմսը, եւ որը դե ֆակտո հաստատել էր ՌԴ փոխարտգործնախարար Րյաբկովը:

Ամերիկյան թերթը գրել էր ՌԴ եւ ԱՄՆ պաշտպանության նախարարների հեռախոսազրույցի մասին՝ ռուսական կողմի նախաձեռնությամբ, հայտնելով, որ Բելաոուսովը Օստինին է փոխանցել տեղեկություն ռուսական տարածքում Ուկրաինայի հետախուզության պլանավորած գործողության մասին, հարցնելով, տեղյա՞կ են ամերիկացիները: Օստինը ասել է, որ տեղյակ չեն, հետո կապվել Կիեւի հետ եւ հորդորել չիրականացնել տվյալ գործողությունը: Դրանից օրեր անց էլ տեղի ունեցավ ԱՄՆ եւ Ռուսաստանի միջեւ ձերբակալված եւ բանտարկված անձանց խոշորագույն փոխանակումը, անգամ ԱՄՆ-ԽՍՀՄ տարիների համար աննախադեպ թվով: Կուրսկը կարծես թե «շրջում է սեղանը»: Բայց ո՞վ եւ որքան ժամանակով, հատկապես, եթե Մերձավոր Արեւելքում կարող է տեղի ունենալ պարզապես «սեղանատան» պայթյուն եւ դարձյալ մոռացության մատնել ուկրաինական «կահույքը», ինչպես 2023-ի հոկտեմբերի 7-ից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում