Վրաստանի բանտարկված երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ռուս-վրացական օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել ֆեյսբուքում․
«2008-ին մեր բանակը դիմագրավեց, մարդիկ դուրս եկան փողոց, ես մնացի Թբիլիսիում և աշխարհը ոտքի կանգնեցրի, մեր գործընկերները եկան Թբիլիսի, իսկ ամերիկացիները նավատորմ ուղարկեցին վրացական պետականությունը փրկելու համար: Ինձ գերության մեջ են պահում միայն այն պատճառով, որ ես Վրաստանը չեմ հանձնել թշնամուն։ Հետո թշնամին չկարողացավ գրավել մեզ, և սա ողբերգություն է՝ այն, ինչ մենք մեր ուժերով պաշտպանեցինք, հիմա նորից պետք է շահենք։
Հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում մենք պետք է 1991 թվականից հետո կրկին վերականգնենք Վրաստանի անկախությունն ու ազատությունը», – ասել է Սահակաշվիլին։