Tuesday, 10 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Առաջին կիսամյակում Հայաստանի հիմնական տնտեսական ցուցանիշների աճը շարունակվել է

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 10.4 տոկոսով գերազանցել է 2023 թվականի նույն ժամանակահատվածի արդյունքը: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:Այս տարվա հունիսին Հայաստանում տնտեսական ակտիվությունը 7.1 տոկոսով բարձր է եղել մեկամյա վաղեմության ցուցանիշից: 2024-ի մայիսի համեմատ հունիսին տնտեսական ակտիվությունն աճել է 11.3 տոկոսով:Տարվա առաջին վեց ամիսներին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը 18.2 տոկոսով մեծ է եղել, քան 2023-ի նույն կիսամյակում և կազմել է 1 տրլն 408 մլրդ 107.2 մլն դրամ:

Հունիսին այն կազմել է 225 մլրդ 124.5 մլն դրամ, ինչը 1.4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը, սակայն 2.4 տոկոսով պակաս է եղել, քան այս տարվա մայիսին:Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը 2024 թվականի հունվար-հունիս ամիսներին 4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 285 մլրդ 824.9 մլն դրամ:Շինարարության ծավալը 2024-ի առաջին կիսամյակում 15.7 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 202 մլրդ 15.5 մլն դրամ: Հունիսին շինարարության ծավալը գնահատվել է 51 մլրդ 339.7 մլն դրամ: Աշխատանքների ծավալը 18 տոկոսով գերազանցել է անցյալ տարվա հունիսի և 19.9 տոկոսով՝ այս տարվա մայիսի ցուցանիշը:

Առևտրի շրջանառությունը 2024 թվականի հունվար-հունիսին 22.9 տոկոսով բարձր է եղել անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 2 տրլն 754 մլրդ 219.3 մլն դրամ: Հունիսին առևտրաշրջանառությունը 515 մլրդ 33.8 մլն դրամ էր, ինչը 4.3 տոկոսով ավելի է այս տարվա մայիսի և 16.2 տոկոսով՝ նախորդ տարվա հունիսի տվյալից:Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) այս տարվա առաջին կիսամյակում 4.4 տոկոսով է գերազանցել 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 1 տրլն 562 մլրդ 50.8 մլն դրամ: Հունիսին եղել է 282 մլրդ 861.9 մլն դրամ՝ 5.6 տոկոսով գերազանցելով մայիսի ցուցանիշը: Իսկ անցյալ տարվա հունիսի համեմատ ավելին է եղել 7.8 տոկոսով:Սպառողական գները հունվար-հունիսին 0.6 տոկոսով ցածր են եղել 2023-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Այս տարվա մայիսի համեմատ հունիսին գրանցվել է 0.9 տոկոսով նվազում: Հունիսին՝ 2023-ի հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 0.8 տոկոսով:   

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում