Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն օգոստոսի 7-ին, ժամը 11:49-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում հրդեհ է բռնկվել։Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ բնակարանի բաց պատշգամբում գազի բալոնից (5 կգ) տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ։Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 12։08-ին, մարվել է՝ 12։28-ին։ Այրվել են գազի բալոնից արտահոսած գազը, պատշգամբի պահոցը և ջերմահարվել՝ ննջասենյակի և պատշգամբի պատերը: