Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Ադրբեջանի ռազմատենչության ռուս-վրացական «կնիքը»

Այսօր աշխարհում ծավալվող ինտենսիվ ռազմական գործողությունների, տարբեր պատերազմական թատերաբեմերի առկայության պարագայում գործնականում անհիշելի է դառնում 16 տարի առաջ Կովկասում բռնկված հետխորհրդային դե ֆակտո առաջին պատերազմը՝ ռուս-վրացական հնգօրյա պատերազմը: Մինչդեռ, հնգօրյա այդ պատերազմը, որի վեցերորդ տարելիցը լրանում է այսօր, ըստ էության մի գիծ էր, որ քաշվեց Կովկասի երկու ժամանակների միջեւ, դնելով փաստորեն ռեգիոնալ ստատուս-քվոյի վերանայման սկիզբը: Հետահայաց դիտարկումը հուշում է, որ ռուս-վրացական հնգօրյա պատերազն էր հետխորհրդայինբ սառեցումից հետո Կովկասը վերստին տաքացնողը, եւ դրանից հետո տաքությունը ռեգիոնում միայն ու միայն բարձրանում էր: Խոշոր հաշվով, այդ տաքության հանդեպ ամենազգայունը Հայաստանն էր, եւ հենց այդ նկատառումով թերեւս Սերժ Սարգսյանը փորձեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության միջոցով բալանսավորել իրավիճակը, սառեցնել կամ գոլացնել այն:

Սակայն, մեծ հաշվով սառեց հենց այդ գործընթացը, իսկ ռեգիոնալ իրավիճակը սկսեց ավելի ու ավելի տաքանալ:  Մեծ հաշվով, ընդամենը հնգօրյա ռեժիմում, բայց պատերազմը գործնականում արձանագրեց, որ ուժը կարող է լինել ռեգիոնում ստատուս-քվո կանխորոշող գործոն: Մեծ հաշվով, ռուս-վրացական հնգօրյա պատերազմն ու նաեւ դրա հանդեպ միջազգային դերակատարների արձագանքը դարձան պատերազմմի վրա ալիեւյան խաղադրույքի վճռորոշ գործոններից մեկը: Ալիեւը տեսավ, որ հնարավոր է խաղադրույք կատարել պատերազմի վրա, խաղադրույք կատարել ուժով հարցեր լուծելու, կամ ուժի կիրառման սպառնալիքով հարցեր լուծելու վրա:

Անցնող ավելի քան մեկուկես տասնամյակի ընթացքում իրավիճակը Կովկասում փոխվել է հիմնավորապես, այդ թվում նույնիսկ ռուս-վրացական հարաբերության տիրույթում, սակայն այդ փոփոխությունների «շարժիչը» գործնականում եղել է ուժի գործոնը եւ դեռ երկար ժամանակ լինելու է դա: Ընդ որում, ռուս-վրացական պատերազմի բացասական ազդեցությունը իրավիճակի վրա ոչ միայն ուղիղ իմաստով ուժի գործոնի «լեգիտիմացումն» էր, այլ նաեւ մեկ այլ հանգամանք, որը ոչ ուղիղ, բայց միջավայրային առումով էական ազդեցություն թողեց ռեգիոնալ բալանսի վրա, կամ ռեգիոնն ապահավասարակշռելու վրա:

Օգոստոսյան հնգօրյա պատերազմը բերեց մի իրավիճակի, երբ զգալիորեն ավելացավ Վրաստանի հանդեպ Թուրքիայի եւ Ադրբեջանի ազդեցությունը: Սա էլ իր հերթին ուժգնացրեց Թուրքիայից եւ Ադրբեջանից Ռուսաստանի կախվածությունը, այն դեպքում, երբ Մոսկվան առանց այդ էլ ձեռնմուխ էր եղել ըստ էության «եվրասիա-թյուրքական» ռազմավարությանը, ըստ այդմ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերությունների կառուցմանը: Ավելի քան մեկուկես տասնամյակ անց ռեգիոնում նոր պատկեր է, այդ թվում ռուս-վրացական հարաբերության առումով: Այն բերում է ռեգիոն նոր շերտեր, որոնց առնչությամբ ունենում եմ պարբերական անդրադարձեր: Մի բան սակայն Հայաստանի համար աներեր է՝ Վրաստանի կայունության ու անվտանգության կարեւորությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում