Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Ռուսաստանի «Կուրսկի աղեղը»

ՌԻԱ-Նովոստին հայտնում է, որ Կուրսկի մարզի հրետակոծության հետեւանքով քսանչորս քաղաքացիական անձ է տուժել, այդ թվում՝ երեք երեխա: Ըստ տեղեկությունների՝ մարզի առողջապահական հաստատություններին օգնություն ցուցաբերելու նպատակով «տարածաշրջան են գործուղվել դաշնային բժշկական հաստատությունների բրիգադներ»: Օգոստոսի 6-ի երեկոյան ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական զինված ուժերի «դիվերսիոն խումբը փորձել է ներթափանցել Կուրսկի մարզ, բայց սահմանապահների եւ պահեստային բանակին ուժերի կողմից կանգնեցվել է, ստացել արժանի հակահարված եւ ետ շպրտվել»:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվությամբ՝ ռազմական գործողություններին ներգրավվել է բանակային ավիացիա, հրթիռա-հրետանային ուժեր, հաջողվել է «ոչնչացնել ուկրաինական 16 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ 6 տանկ, հետևակի 2 մարտական մեքենա, չորս զրահագնաց, երեք «Կոզակ» զրահամեքենա և ինժեներական արգելափակման մեկ մեքենա»: Օգոստոսի 6-ի ուշ երեկոյան, սակայն, Կուրսկի մարզային իշխանության ներկայացուցիչը սոցիալական X հարթակում գրել է, որ սահմանին «իրավիճակը շարունակում է մնալ լարված, ընթանում են մարտեր»:

Ռուսական մի շարք թելեգրամ-ալիքներ հայտնել են, որ Կուրսկի մարզ է թափանցել ուկրաինական կանոնավոր բանակի ստորաբաժանում՝ կազմված շուրջ 400 հոգուց, որ իր տրամադրության տակ ունի զրահատեխնիկա, շարժական ՀՕՊ եւ հակատանկային պայքարի միջոցներ: Ըստ տեղեկությունների, ուկրաինական կողմը խոցել է գերժամանակակից K-52 գրոհային առնվազն մեկ ուղղաթիռ, ոչնչացրել մոտ մեկ տասնյակ զրահատեխնիկա, շարքից հանել հրետանային մեկ հաշվարկ:

Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ օգոստոսի 7-ի դրությամբ ուկրաինական ստորաբաժանումը «վերահսկում է Կուրսկի մարզի երկու գյուղ՝ Նիկելաեւ-Դորյինոն և Օլեշնյան, ռուս տասնյակ զինվորականներ գերի են հանձնվել»: Ինքնությունը բացահայտել չցանկացած ռուսաստանցի մի ռազմական փորձագետ ՌԻԱ-Նովոստիին ասել է, որ «այդ հանդուգն գործողությունը չպետք է անվանել դիվերսիոն-հետախուզական ներթափանցում, Ուկրաինայի նպատակն է Կուրսկի մարզի սահմանամերձ հատվածում ապագա խոշոր հարձակման պլացդարմ ստեղծել»:

Որքանո՞վ են հավաստի Կուրսկի մարզում ռազմական գործողությունների մասին պաշտոնական եւ թելեգրամ-ալիքների հայտնած տեղեկությունները՝ շատ բարդ է կողմնորոշվել: Արեւմտյան մամուլը տպավորություն է հայտնում, որ Ռուսաստանը «Խարկովի ուղղությունից ուժեր է տեղափոխում Դոնբաս»: Չնայած այդ շրջանում պատերազմը փաստացի շարունակվում է տասը տարի, Ռուսաստանին չի հաջողվել ամբողջական վերահսկողություն հաստատել Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում:

Փորձագետները չեն բացառում, որ Դոնբասում ամբողջական վերահսկողության հասնելու դեպքում Ռուսաստանը «կարող է շփման գծում հրադադարի համաձայնության գնալ»: Բացառված չէ, որ նոր «Կուրսկի աղեղ» ստեղծվում է՝ պատերազմը շարունակելու եւ Ուկրաինային խորքային ավելի հզոր հարվածներ հասցնելու առիթ ունենալու համար: Թեեւ մարտական գործողությունները երկրորդ օրն է՝ շարունակվում են, ուկրաինական կողմն այդ մասին դեռեւս պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Կուրսկի ուղղությամբ ուկրաինական «նախահարձակման» մասին տեղեկատվությանը գրեթե զուգահեռ միջազգային մամուլը տարածել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Միլերի հայտարարությունը, որ Ռուսաստանին խորքային հարվածներ հասցնելու հարցը կախված «կլինի ռազմաճակատի իրավիճակից»: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական «հեռահար հրետանին արկակոծում է Կուրսկի ԱԷԿ-ի մերձակայքը»: Իր հերթին Ուկրաինան պահանջում է, որ ռուսական զորախումբը հեռանա Զապորոժիեի ԱԷԿ-ից: «Կուրսկի աղեղը» կարո՞ղ է Ռուսաստան-ԱՄՆ քննարկումներ սկզբանավորել՝ նկատի ունենալով, որ այդ հատվածում միջուկային աղետի սպառնալիք կա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում