Tuesday, 10 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Մահմուդ Աբասը կայցելի Մոսկվա. Անկարայից առա՞ջ, թե՞ հետո

Պաղեստինի ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբասը ՌԻԱ-Նովոստիին հարցազրույցում անոնսավորել է իր Մոսկվա այցը: Ուշագրավ է, որ դա տեղի է ունեցել ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի Թեհրան այցից հետո, ինչն էլ իր հերթին հաջորդել է օգոստոսի 14-15-ին Աբասի Անկարա մեկնելու եւ Թուրքիայի խորհրդարանում ելույթի մասին տեղեկատվությանը:

Պաղեստինի ինքնավարության առաջնորդն ասել է, որ պատրաստ է Իսրայելի վարչապետի հետ բանակցություններ վարել: Ավելին, Պաղեստինը «քաղաքական տեսական է» ձևավորել եւ մշակել ճանապարհային քարտեզ, որ արժանացել է արաբական վեց երկրի հավանությանը եւ ներկայացվել Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրներին:

Աբասի պաղեստինյան «ճանապարհային քարտեզի» մանրամասնություններ չի բացահայտել, բայց նրա քաղաքական դիտարկումներից հասկացվում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը պետք է սկսվի ներպաղեստինյան հաշտեցումից, բոլոր կողմերը պետք է ընդունեն, որ Պաղեստինի ժողովրդի միակ օրինական ներկայացուցիչը Ռամալլայում ձևավորված կառավարությունն է:

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի հաստատած իշխանությունն Աբասն անվանել է «պետական հեղաշրջում»: Ակնհայտ է, որ նա չի ճանաչում պաղեստինյան այդ խմբավորման քաղաքական լեգիտիմությունը: «Մենք Ռուսաստանի հետ ունենք ավանդական ամուր հարաբերություններ»,— ասել է Աբասը:

Պաղեստինի հարցում Իրանը «դիմադրության շարժում» ճանաչում է ՀԱՄԱՍ-ը: Թուրքիայի մոտեցումն այն է, որ ՀԱՄԱՍ-ը «կուսակցություն է եւ Պաղեստինի պետության քաղաքական համակարգում պետք է իր արժանի տեղն ունենա»: Աբասի Մոսկվա այցի նախապատրաստությունից կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը գործընկեր է տեսնում նրան:

Պաղեստինյան կարգավորման «ճանապարհային քարտեզի» հասցեատերերի շարքում Իրանը եւ Թուրքիան ներառնված չեն, բայց փաստացի իրավիճակում բանակցող կողմ հանդես է գալիս ՀԱՄԱՍ-ը: Իրանի նախագահի երդմնակալությանը Մահմուդ Աբասը չի հրավիրվել, բայց Թուրքիան ծրագրում է հյուրընկալել նրան եւ խորհրդարանի ամբիոնից ելույթի հնարավորություն ընձեռել:

Այստեղ, երևի, հիմնական ինտրիգը նրանում է, թե ե՞րբ Աբասը կայցելի Մոսկվա՝ Անկարայում Էրդողանի հետ հանդիպումից առաջ, թե՞ դրանից հետո: Թուրքիան ՀԱՄԱՍ-ի նկատմամբ զգալի ազդեցություն ունի: Հնարավո՞ր է, որ Էրդողանը ներպաղեստինյան համաձայնության բանակցություններ նախաձեռնի:

Մահմուդ Աբասի «ճանապարհային քարտեզը» ենթադրում է պաղեստինյան երեք տարածքներում՝ Գազայում, Հորդանանի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում, նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում, կառավարման միասնական համակարգի, իդենտիկ օրենսդրության եւ քաղաքական իշխանությանը ենթակա զինված ուժերի ձևավորում:

Փաստացի դա ենթադրում է պաղեստինյան առանձին խմբավորումների եւ, հատկապես, ՀԱՄԱՍ-ի իշխանության լուծարում: Խորքային իմաստով դա Մերձավոր Արեւելքում Իրանի հովանավորած «դիմադրության շարժման» չեղարկման, արաբա-իսրայելական պատմական հաշտության ծրագիր է:

Բայց ո՞վ է աշխարհաքաղաքական կարեւորության այդ նախագծի հովանավորը, եթե իսրայելա-պաղեստիյան հակամարտությունը նույնիսկ տարածաշրջանում ընդգծված շահառուներ ունի: Ռուսաստանը եւ Թուրքիան կարո՞ղ են աջակցել Աբասի «ճանապարհային քարտեզին»: Իսկ Իրանո՞վ: ՌԻԱ-Նովոստիին հարցազրույցում Մահմուդ Աբասը երախտագիտություն է հայտնել Պաղեստինի անկախությունը վերջերս ճանաչած երկրներին: Ընդսմին, նա Հայաստանն անվանել է «եվրոպական պետություն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում