Saturday, 14 09 2024
ՌԴ փոխվարչապետը Հայաստանում ծանոթացել է ջրհեղեղից վնասված երկաթուղու վերականգնման աշխատանքներին
ՌԴ-ն պատրաստ է միանալ Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին․ Օվերչուկ
Արդյո՞ք կենացով ստանձնված տուրքը տրվել է հայրենիքին․ Փաշինյանի գրառումը
Փրկարար ծառայությունը՝ Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ-ի մասին
14:45
Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության համար այս պահին քիչ տեղ կա
Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին
14:15
Թրամփի դեմ մահափորձի ժամանակ գաղտնի ծառայությունների աշխատանքում խախտումներ են հայտնաբերել
2026-ին որևէ ուժ 50+1 տոկոս հավաքելու ներուժ չունի
ՔԿ մանրամասները՝ Երևանում կնոջ առևանգման դեպքի մասին
Ֆինանսավորում ենք միջազգային շուկա ուղղված ստարտափների, որոնք հեղափոխական արդյունք կարող են ապահովել
13:30
ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից ԼՂ-ում իրականացրած էթնիկ զտման թեմայով
Հայաստանը պետք է վիզաների ազատականացումը վերածի Արևմուտքի հետ բիզնես հաղորդակցության միջոցի
Ռուսաստանը համբերություն է ցուցաբերում միջուկային պատասխան տալու հարցում․ Մեդվեդև
Ի՞նչ «կապիտալով» է Էրդողանը մեկնում ԱՄՆ նա կցանկանա՞ «կոտրել» Ալիեւին
Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության կարևորությունը
Ուղիղ․ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքի մեկնարկի ժող․ ուժերի հարթակի հավաք
Ալթայի երկրամասում թեթև ինքնաթիռ է կործանվել
Դուշանբեում կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունների միջև
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
11:30
Հեյդար Ալիևի հիմնադրամը կֆինանսավորի Վատիկանի Սուրբ Պողոսի տաճարի վերականգնումը
Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսը հյուրընկալել է Թուրքիայի փոքրամասնությունների մամուլի ներկայացուցիչներին
11:00
Նավթի գները նվազել են – 13/09/24
«Opel»-ը բախվել է կայանված «ցեմենտավոզին»․ կա զոհ․ ըստ հավաքվածների՝ 2 աղջիկներ նշել են, թե իրենք են դարձել վթարի պատճառ
Եվրամիությանը անդամակցելու մեր հայտը Հայաստանի անվտանգության բարձիկը ևս մեկ աստիճանով կբարձրացնի
Հորդառատ անձրևից առաջացած պատահարների վերաբերյալ ստացվել է 65 ահազանգ
Միջանցքի հարցը Իրանի համար գոյաբանական խնդիր է. նա պաշտպանում է իր տարածքային ամբողջականությունը
Հացատանը հրդեհ է բռնկվել
Վրացական տուրիզմի հաջողության գաղտնիքը. նրանք վաճառում են, ոչ թե տուրփաթեթներ, այլ էմոցիաներ
Հրդեհ ավտոտնակում
09:30
Պետք է ընտրեն «երկու չարիքից փոքրագույնը»․ Հռոմի պապը քննադատել է Թրամփին և Հարիսին

Գարդման-Շիրվան-Նախիջևան միությունը ողջունել է Տոյվո Կլաարի հայտարարությունը ԼՂ-ի հայության վերադարձի իրավունքի մասին

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը ողջունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս։

Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն այդ մասին հայտարարություն է տարածել։

«Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Jam.news-ին տված հարցազրույցում, խոսելով հայ-ադրբեջանական կարգավորման մասին, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը կլինեն հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս, և որ Բաքվի և նրանց միջև ուղիղ բանակցություններ կլինեն իրենց հայրենի տարածաշրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։

«Ադրբեջանն այս առումով պարտավորություն ունի, որից, ինչպես ինձ է թվում, չի հրաժարվում»,- ասել է Կլաարը։ Կլարը մեկ անգամ ևս վերահաստատել է, որ «առաջինը ղարաբաղցի հայերի՝ իրենց նախնիների հայրենիք վերադարձին մղված աջակցությունն է, որը Ադրբեջանի պարտավորությունն է»։ Կլաարը խոսել է նաև այն մասին, որ գոյություն ունի Ադրբեջանի այլ մասերում, այդ թվում՝ Բաքվում նախկինում բնակված հայերի խնդիր ևս։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի հայտարարությունը։ Այս հայտարարությունն իր կարևորությամբ շոշափում է երկու հիմնահարց՝ առաջինը Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի անժխտելի անհրաժեշտությունը, որը իրապես Ադրբեջանի պարտավորությունն է, իսկ երկրորդը՝ պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի տարածքում նախկինում բնակված և 1988-1992 թթ․ էթնիկ զտման ենթարկված հայության խնդիրն է, որը տասնամյակներ շարունակ չի ստացել միջազգային իրավաքաղաքական անհրաժեշտ գնահատական։ Թեև ժամանակագրորեն երկու խնդիրները միմյանցից անջատ են, դրանք տեղի են ունեցել տարբեր պայմաններում և հանգեցրել են տարբեր հետևանքների, սակայն պատմականորեն կազմում են միևնույն հակահայկականության երկու իրար հաջորդող փուլեր, որոնք հետապնդել են միևնույն նպատակը՝ հայազրկել հայկական բնակավայրերը և հայաբնակ, հայահոծ շրջանները, ջնջել տվյալ տարածքներում հայկականության բոլոր ապացույցները, էթնոցիդի ենթարկել հայկական մշակութային արեալը։ Կատարելապես միևնույն գործողություններն այսօր Ադրբեջանն իրականացնում է Լեռնային Ղարաբաղում։ Հետևապես, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների վերականգնման խնդրի մասին խոսելիս միջազգային հանրությունը, տարանջատելով երկու խնդիրներն, այնուհանդերձ, պետք է հստակորեն տեսնի դրանցում առկա պատճառահետևանքային կապը, ադրբեջանական «տարբեր» վարչակարգերի նույնությունը, երբ խոսքը գնում է հայկականության ոչնչացման մասին։ Տոյվո Կլաարը և միջազգային հանրության մյուս հեղինակավոր ներկայացուցիչներ պետք է գիտակցեն, որ էթնիկ ռասիզմով տասնամյակներ շարունակ սնված հասարակությունը վերածվել է ահաբեկչածին զանգվածի, որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը կոչ է անում Տոյվո Կլաարին իր հետագա գործունեության ընթացքում հաշվի առնել անցյալի հանցանքների նկատմամբ համապատասխան պատժի ու պատասխանատվության անհրաժեշտությունը և նպաստել նման մեխանիզմների ստեղծմանը, համաշխարհային քաղաքական կամքի բյուրեղացմանը և երևույթների անաչառ մեկնաբանմանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում