Tuesday, 17 09 2024
Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ
Եթե Վրաստանն էլ վերջնականապես վերածվի ավտորիտար երկրի, Հայաստանի վիճակը շատ կբարդանա
15:10
ԵՀ պաշտոններում առաջարկվել են Սեժուրնեի, Կալասի և այլոց թեկնածությունները
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Ինչ հող շոշափել պետքարտուղար Բլինքենը Երեւան եւ Բաքու զանգերով. ուշագրավ դետալ
«Երևանն ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում». Հաջիզադե
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
«Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը». Հաջիզադե
345 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները
Որևէ նախագահի չենք հրավիրել, մասնավորապես՝ Բելառուսի, բայց դեսպանը հրավիրված է․ արքեպիսկոպոս
14:10
Շոլցի և Տոկաևի ասուլիսը Աստանայի նախաձեռնությամբ չեղարկվել է
«Միջոցառումներին իշխանություններին հրավիրելը չի նշանակում, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումից»
Փայտածուխով բեռնված գազելն այրվել է
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին
13:20
Meta-ն արգելափակել է RT-ն և ռուսական մի շարք այլ պետական լրատվամիջոցներ
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Սպանդարյանի գյուղապետարանի մոտ տուն է այրվել
Ռիչարդ Մուրը Բաքուն «նշանակել է Ռուսաստանի հետ հանդիպման ժամադրավայրը»
Կրկին արգելվել է Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան
Մտահոգ եմ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիրը. նա անկանխատեսելի է
12:30
ՌԴ-ն ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացրել է 40 մլն դոլարի ծրագիր
Բլինքենը փորձել է Ալիևի վերջնական դիրքորոշումը ճշտել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Հայաստանի ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. ENNHRI
Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի «չոր արդյունքը»
11:58
Ucom ընկերության և «Արևորդի» ՀԿ-ի հերթական արևային կայանը տեղադրվել է Ճակատեն բնակավայրում
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ

Փարիզն այսօր Ադրբեջանի համար տոն չէ, իսկ վա՞ղը

Փարիզում Ադրբեջանի դեսպանատան կից, պարզվում է, գոյություն ունի «Ադրբեջանի մշակութային կենտրոն»: Այն ստեղծվել է 2000-ական թվականներին, երբ Ադրբեջանում իշխող ամուսնական զույգը Ելիսեյան պալատ ցանկալի հյուրն էր, Մեհրիբան Ալիեւան արժանացել էր Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանի եւ հովանավորում էր Լուվրը: «Մշակութային կենտրոնն» օլիմպիական խաղերի օրերին ոչ պաշտոնապես վերանվել է «Ադրբեջանի տուն»: Այնտեղ աղմկոտ միջոցառումներ են կազմակերպվում:

Ամենեւին էլ պատահական չէր, որ օլիմպիական խաղերին ընդառաջ Իլհամ Ալիեւը Բաքվում կազմակերպեց Ֆրանսիայի «գաղութային լծից ազատության ձգտող» մի քանի մարգինալ շարժումների խորհրդաժողով: Հաշվարկն, ըստ երեւույթին, այն էր, որ Ֆրանսիայի իշխանությունները «վրեժխնդիր կլինեն»՝ Փարիզ մեկնած Ադրբեջանի մարզական թիմին ցուցաբերելով խտրական վերաբերմունք: Չստացվեց: Ընտրվել է այլ տարբերակ՝ ստեղծել «օլիմպիական ավան» եւ ցուցադրական-աղմկոտ հավաքների միջոցով դավագրգռել ֆրանսիական ոստիկանությանը, որպեսզի վերջինս միջամտի:

Երեւում է, այդ տարբերակն էլ չի աշխատում: Փարիզում ոչ ոքի չի հետաքրքրում, թե Ադրբեջանն իր դիվանագիտական տարածքում ինչպես է տոնում լեգեոների օլիմպիական հաղթանակը: Ֆրանսիան համաշխարհային տերություն է, ժողովրդավարական երկիր, ադրբեջանցի մարզիկները, մարզիչները, ուղեկցող լրագրողները եւ դեսպանատան աշխատակիցներն իրենց «տանը» կարող են անգամ մերկապար ցուցադրել, հանրությունը, միեւնույն է, Ադրբեջանի մասին իր պատկերացումն ունի:

Այս խոստովանությունն է արել Փարիզում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլլաեւին՝ իշխանական լրատվամիջոցին տված հարցազրույցում, երբ լրագրողը փորձել է նրանից գոնե մի հաճելի տեղեկություն կորզել: «Ֆրանսիայում թե աջերը, թե արմատական ձախերը, թե կենտրոնամետները, ցավոք, Ադրբեջանի դեմ են», – պատասխանել է Աբդուլլաեւան:

Սա արդեն քաղաքական ախտորոշում է եւ վկայում է, որ Բաքուն Ֆրանսիայի առաջատար բոլոր ուժերի հետ փորձել է աշխատել, բայց որեւէ հաջողության չի հասել: Աբդուլլաեւան, իհարկե, դա բացատրում է Ֆրանսիայի հայկական համայնքի գործոնով, բայց համայնքը կար նաեւ 2000-ականներին եւ հաստատ ոգեւորված չէր, որ Ելիսեյան պալատը գործարքի մեջ է Իլհամ Ալիեւի հետ:

Խնդիրն, ուրեմն, արմատական-խորքային է եւ հանգում է նրան, որ Իլհամ Ալիեւը հնարավոր բոլոր միջոցներով փորձում է արգելափակել Ֆրանսիայի մուտքը Հարավային Կովկաս եւ Կենտրոնական Ասիա: Այդ դեպքում, ինչպես Աբդուլլաեւան է խոստովանում, նշանակություն չունի, թե Ֆրանսիայում ով է իշխանություն:

Բաքուն ընտրել է պարզունակ «հիմնավորում» եւ Ֆրանսիային մեղադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քառասունչորսօրյա պատերազմից հետո «իրողությունները չճանաչելու» մեջ: Աբդուլլաեւան ասում է, որ եթե Ֆրանսիան պաշտոնապես հայտարարի, որ «Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, ապա հարաբերությունների վերբեռնում կսկսվի»:

Բայց Փարիզն ինչու՞ պիտի նման հայտարարություն անի, եթե Իլհամ Ալիեւը հովանավորում է կորսիկացի արմատական անջատողականներին, իսկ Նոր Կալեդոնիան՝ անվանում «ֆրանսիական գաղութ»: Պարզունակ կլիներ ասել, թե դա ԼՂ հարցում Ֆրանսիայի դիրքորոշման «հայելային պատասխանն է»:

Ադրբեջանը ներքաշվել է հակաֆրանսիական մեծ գործարքի մեջ: Փարիզն Ադրբեջանի համար այսօր տոն չէ: Բայց վաղն ամեն ինչ կարող է վերադառնալ 2000-ականների իրավիճակին: Ժամանակային այդ միջակայքն ինչպե՞ս է օգտագործում Հայաստանը: Ավելի ճիշտ՝ Ֆրանսիան Ադրբեջանի հետ հարաբերությունների վերբեռնման կգնա ավելի ուժեղ Հայաստանի հետ դաշնակցությամբ, թե կընդունի Հարավային Կովկասում Բաքվի «լիդերությունը»?

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում