Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնն oգոստոսի 6-ին, ժամը 17:54-ին ահազանգ է ստացել, որ Սևանա լճի հանգստյան գոտիներից մեկի տարածքից քաղաքացին հեծանվանավակով հեռացել է ափից և չի կարողանում վերադառնալ․անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր են մեկնել Շողակաթ գյուղի հանրային լողափում հերթապահություն իրականացնող ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:Ըստ աղբյուրի՝ փրկարարներն ափից մոտ 3 կմ հեռավորության վրա հայտնաբերել են հեծանվանավակն ու քաղաքացի Գ․ Ս․-ին (ծնված 1980 թ․) և մոտեցրել ափ: