Արմավիրի մարզի Մեծամոր խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում պետական համաֆինանսավորմամբ խմելու ջրամատակարարման ցանցի, կոյուղու անցկացման, ներհամայնքային ճանապարհահատվածի, մանկապարտեզի կառուցման աշխատանքներ են ընթանում։ Ինչպես «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը, նա Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ անձամբ է այցելել Տանձուտ, Բամբակաշատ, Նորապատ, Մրգաշատ և Տարոնիկ գյուղեր` հետևելու տարբեր ծրագրերով ընթացող շինարարական աշխատանքներին:Մասնավորապես, Տանձուտ բնակավայրում նրանք այցելել են հիմնանորոգված մանկապարտեզ, որի շինարարական աշխատանքներն ավարտված են և շուտով կմեկնարկեն բակի բարեկարգման աշխատանքները:Ենթածրագրի արժեքը կազմում է 153.7 միլիոն ՀՀ դրամ, որի 70%-ը կառավարության, իսկ 30%-ը՝ համայնքի համաֆինանսավորմամբ:«Բամբակաշատ բնակավայրում հետևեցինք խմելու ջրի մատակարարման ցանցի կառուցման աշխատանքներին:
Ենթածրագրի արդյունքում կառուցվելու է 235.7 միլիոն դրամ ընդհանուր արժեքով25.000 գծամետր ջրագիծ:ՀՀ կառավարության համաֆինանսավորումը ծրագրում կազմում է 60%, համայնքի մասնաբաժինը` 40%:Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, կատարված է աշխատանքների շուրջ 80%-ը։Նորապատ բնակավայրում 2024 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով ընթացքի մեջ են 2-րդ և 9-րդ փողոցների կոյուղու կառուցման աշխատանքները:Ծրագրի արժեքը 35.9 միլիոն դրամ է: Ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ կառավարության 65% և համայնքի 35% համաֆինանսավորմամբ:Մրգաշատ բնակավայրում ավարտվել են 9-րդ փողոցի ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքները:
Ծրագիրն իրականացվել է 2024 թվականի սուբվենցիոն աշխատանքների շրջանակներում` 49.5 միլիոն դրամ ընդհանուր արժեքով (ՀՀ կառավարության 35% և համայնքի 65% համաֆինանսավորմամբ):Շրջայցի ընթացքում ծանոթացա կատարվող աշխատանքների ընթացքին, նախագծային լուծումներին, զրուցեցի շինարարների հետ՝ կարևորելով աշխատանքների բարձր որակն ու սահմանված ժամկետներում կատարելու անհրաժեշտությունը:Այցի վերջին կանգառը Տարոնիկ բնակավայրն էր, որտեղ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար կառուցվել են թվով 6 բնակելի տներ` յուրաքանչյուրը 55-70 քմ տարածքով, ամբողջովին նորոգված, բնակելի տներն ունեն նաև 300 քմ տնամերձ հողամաս»,- նշել է մարզպետը՝ հավելելով, որ համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի հետ զրուցեցել են տեղահանված հայրենակիցների հետ, քննարկել նորակառույց թաղամասին վերաբերող հարցեր: