Tuesday, 10 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

ՏԱՍՍ-ը լիազորված է «պատերա՞զմ հայտարարել»:

Բաքվում նախ ադրբեջանցի պաշտոնակից Ուոսուպովի, ապա նախագահ Ալիևի հետ բանակցություններից հետո ՌԴ ԱԽ քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Շոյգուն լրագրողներին ասել է, որ քննարկվել է հարցերի ամենալայն շրջանակ, առաջին հերթին՝ Հարավային Կովկասի անվտանգությունը: «Դա Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրն է, որի տասերորդ խմբագրումը փոխանցվել է Երևանին և, իհարկե, այդ գործընթացին Արևմուտքի միջամտության շատ ակտիվ փորձերը», – ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ասել է Շոյգուն:

Ասվածից տպավորություն է ստեղծվում, թե «խաղաղության պայմանագիր» պետք է ստորագրեն Ռուսաստանը և Հայաստանը, Բաքուն միայն «փոստատարի» դեր ունի, Մոսկվայում խմբագրված տարբերակները փոխանցում է Երևանին, Հայաստանի պատասխան առաջարկությունները՝ Ռուսաստանին: Շոյգուն նաև ասել է, որ Ռուսաստանն աջակցում է «Իլհամ Հեյդարովիչ Ալիևի առաջարկած՝ բանակցությունների 3+3 ձևաչափին, և իրենք քննարկել են այդ թեման»:

Ըստ Շոյգուի, այդ ձևաչափը պետք է օգտագործել ոչ միայն հայ-ադրբեջանական կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման համար: «Թուրան» գործակալության գնահատմամբ՝ Շոյգուի այցից հետևում է, որ քննարկված բոլոր հարցերն ուղղված են նրան, որպեսզի խնդիրները լուծվեն առանց Արևմուտքի մասնակցության: Դրանով է բացատրվում, որ Շոյգուն Երևան չի այցելել, Հայաստանի իշխանության հետ քննարկումներ չի ունեցել, քանի որ «այնտեղ բոլոր հարցերը նախընտրում են լուծել ոչ թե Ռուսաստանի, այլ՝ Արևմուտքի հետ»:

Շոյգուի Բաքու այցը և Ալիևի հետ բանակցությունների էության նրա կողմից բացահայտումը փաստացի Հայաստանին ներկայացված վերջնագիր է: Թեհրան և Բաքու ուղևորության ընթացքում Շոյգուի պատվիրակության կազմում ընդգրկված է եղել ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը, որը վերջին ամիսներին մի քանի անգամ Հայաստանի հասցեին բաց սպառնալիքներ է հնչեցրել:

Իրավիճակի ինտրիգը նրանում է, որ ժամանակն անցնում է, Ռուսաստանին Ուկրաինայում չի հաջողվում որևէ ուղղությամբ «բլից-կրիգ» իրականացնել, մարտերը հիմնականում դիրքային են, և կողմերը ծանր կորուստներ են կրում:

Մոսկվայում, որքանով հասկացվում է փորձագետների հնչեցրած տեսակետներից, դադարել են հավատալ, որ Թրամփի նախագահ ընտրվելու դեպքում Միացյալ Նահանգները կդադարեցնի Ուկրաինային աջակցությունը կամ ՆԱՏՕ-ն կտրոհվի:

Այս իրավիճակում Ռուսաստանին Իրան-Իսրայել լայնածավալ բախումը լիովին ձեռնտու կլիներ: Շոյգուի Բաքվում արված բացահայտումներից կարելի է ենթադրել, որ Թեհրանում նրան «հիասթափեցրել են»:

Շոյգուն ըստ էության Արևմուտքի հետ դիմակայության անոնս է արել: Շարունակաբար պնդելով իր դեմ «երկրորդ ճակատ բացելու» Արևմուտքի ծրագրերից, Մոսկվան, կարծես, ինքն է ձգտում ԱՄՆ-ին ներքաշել զինված առճակատման մեջ: Ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիան: Ադրբեջանի հավանական քայլերը շատ զգալի մասով կախված են Էրդողանից:

Շոյգուն Ալիևին խոստացել է ռազմա-տեխնոլոգիական նոր համագործակցություն: Ի՞նչ որակի նոր սպառազինությունների մասին է խոսքը: Մոսկվան Ալիևին Հայաստանի դեմ է պատերազմի դրդում, թե ավելի նշանակալի դերակատարության մղու՞մ:

Ամեն դեպքում Ալիև-Շոյգու բանակցությունների մասին տեղեկատվությունը խորքային ենթատեքստեր ունի: Որքանո՞վ են առարկայական Հայաստանի անվտանգության արևմտյան երաշխիքները: Ռուսաստանը, հավանաբար, մտահոգված է Իրանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում շոշափված հեռանկարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում