Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է ս․թ․ հունվար-հուլիսին Հայաստանում սպառողական գների ինդեքսը։
Ըստ հրապարակման՝ 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 0.7% գնաճ, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 1.3% գնանկում:
Հանրապետության դիտարկվող բնակավայրերում 2024թ. հուլիսին, հունիսի համեմատ, սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.9-0.8%-ով, ամենաշատը՝ Աշտարակ և Եղեգնաձոր քաղաքներում: Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.3%-ով:
2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, հնդկաձավարի գինը նվազել է 14.5%-ով, հաճարինը՝ 7.9%-ով, ոլոռինը՝ 7.5%-ով, ձավարինը՝ 7.0%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.8%, 0.2%, 1.0%, 0.9%-ով:
Մակարոնեղենի գները 2024թ. հուլիսին 2023թ. հուլիսի համեմատ նվազել են 6.7%-ով, ալյուրինը՝ 3.6%-ով, հացինը՝ 0.4%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.1%,1.1%, 0.4%-ով:
2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է մարգարինի՝ 18.9%, պանրի՝ 7.2%, իշխան ձկան՝ 6.3%, թռչնամսի՝ 5.3%, թարմ կաթի՝ 1.0%, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ համապատասխանաբար 0.3%,1.7%, 1.5%, 0.5%, 0.5% գնանկում:
Ոսպի և լոբու գները 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, աճել են 6.8% և 1.6%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ գրանցվել է 0.7% և 0.9% գնանկում:
Միաժամանակ, 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, խոզի մսի գինը նվազել է 5.8%-ով, տավարի մսինը՝ 1.5%-ով, կարագինը՝ 2.7%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 0.7%, 0.4% և 1.4% գնաճ: 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, գառան մսի գինն աճել է 2.1%-ով, բրնձինը՝ 1.4%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.1% և 0.2%-ով:
Արևածաղկի ձեթի գինը 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, նվազել է 8.3%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ գրանցվել է 1.4% գնաճ: Սուրճի գինը 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, աճել է 8.5%-ով, թեյինը՝ 3.2%-ով, շոկոլադինը՝ 1.8%-ով, կակաոյինը՝ 1.0%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ` համապատասխանաբար 1.6%, 0.9%,1.8% և 1.8%-ով:
Ձվի գինը 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, աճել է 8.1%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.9%-ով:
2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, շաքարի և շաքարավազի ապրանքախմբում արձանագրվել է 3.5% գնանկում, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 1.5% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի գները 2024թ. հուլիսին, 2023թ. հուլիսի համեմատ, աճել են 7.1%-ով, իսկ 2024թ. հունիսի համեմատ՝ 0.2%-ով: