Tuesday, 10 09 2024
Հայ-թուրքական կարգավորման՝ Երեւանի ու Անկարայի տարբեր մասշտաբները
17:50
Նիդեռլանդներում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատողները
«Իրավապահները պետք է հետաքրքրվեն՝ Խաչատրյանը ՀՀ-ից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տվյալների է տիրապետում»
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. նա վնասազերծվել և ձերբակալվել է
Նոր ընդդիմության դերում դիրքավորվել ցանկացող ուժերը չեն տարբերվում փողոցում գտնվող ընդդիմությունից
Հայաստանը «Երևանյան երկխոսություն» համաժողովին հրավիրել է նաև ՌԴ-ին ու Թուրքիային
Փաշինյանի ակնարկը. ի՞նչն է մտահոգում Իրանին
14:55
Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է Իռլանդիային 13 միլիարդ եվրո վճարի հարկային խախտումների համար
14:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ով ասում է, որ արցախցիները պիտի վերադառնան, արկածախնդիր է և «ընկել է Ղարաբաղի ժողովրդի հետևից»
«Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի փոխարեն ԼՂ ներկայացուցիչներին ուղարկեցին ադրբեջանական Եվլախ»
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
«Հետ կանչենք ստորագրությունը»՝ սին օրակարգ է․ Արթուր Հովհաննիսյան

Պուտինի հորդորն ու Իրանի գլխավոր խնդիրը. ի՞նչ է լինելու հետո

Ռոյթերզը հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրներին հայտնել է, որ ՌԴ նախագահ Պուտինն Իրանին հորդորել է զսպվածություն ցուցաբերել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը պատասխանելու հարցում: Եթե Պուտինը փոխանցել է այդպիսի հաղորդագրություն, ապա դա արվել է ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի միջոցով: Եթե Պուտինը հղել է այդպիսի հաղորդագրություն, ապա ինչու՞ է Շոյգուն Թեհրանից հետո մեկնել Բաքու եւ այնտեղ քննարկել ռեգիոնալ անվտանգության խնդիրներ: Թեհրանը չի՞ ընդունել Պուտինի հորդորը, թե՞ բոլոր դեպքերում աշխատանքը իրականացվում է մի քանի սցենարային պլանի ուղղությամբ:

Հնարավոր է նաեւ, որ Իրանը դեմ չէ Պուտինի հորդորին, առավել եւս, որ մեծ պատերազմը հազիվ թե մտնի Թեհրանի ծրագրերի կամ ցանկությունների շրջանակ, սակայն կա թերեւս մեկ այլ հարց. Իսրայելի հնարավոր նոր սադրանք: Եվ այստեղ դարձյալ Ադրբեջանը ուշադրության առարկան է, քանի որ այսօր ըստ էության Բաքուն իսրայելական պրոքսիից հինգ է պակաս, եթե ոչ երեք կամ երկու:

Հետեւաբար, եթե Ռուսաստանն ու Իրանը Շոյգուի այցի ընթացքում մշակել են այսպես ասած սահմանափակ, զուսպ հարվածի որեւէ տարբերակ, որը կապահովի Իրանի բարի համբավը, մյուս կողմից զերծ կպահի ռեգիոնալ մեծ պատերազմի մեջ ներքաշվելու ռիսկից, ապա Ադրբեջանն այդ դեպքում էլ պետք է լինի նրանց լիարժեք վերահսկելիության ներքո: Վերջին հաշվով, կա մեկ այլ հանգամանք: Իրանը ըստ էության ստանում է հերթական հարվածը, որը առնվազն տատանում է Թեհրանի միջազգային հեղինակությունը, նաեւ հեղինակությունն իր պրոսքի ուժերի մոտ: Հնարավոր չէ ամեն հարվածից հետո պատասխանել ըստ էության նույն տրամաբանությամբ, ինչպես օրինակ 2024 թվականի ապրիլի 14-ի պատասխանը: Եթե օրինակ Իրանն այժմ գործում է ըստ էության նույն «մոդելի» շրջանակում, ապա առաջանում է հարց՝ իսկ ի՞նչ է անելու Իրանը, եթե օրինակ մի քանի շաբաթ կամ մեկ-երկու ամիս անց լինի մի նոր այդօրինակ սադրանք-հարված:

Այլ կերպ ասած, Իրանը, եթե չի սպառել «զուսպ հարվածի» հնարավորությունը արդեն ապրիլին՝ Դամաոսկոսի իր հյուպատոսության հրթիռակոծումից եւ մի քանի բարձրազտիճան իրանցի զինվորականի սպանությունից հետո, ապա այդ մոդելը հաստատապես սպառելու է այս անգամ: Եվ հարց է առաջանալու, թե ինչ անել հետո: Ըստ այդմ, ներկայումս Իրանի բուն խնդիրը նույնիսկ հարվածի հարցը չէ, այլ նոր հարվածների անհրաժեշտության առաջ չկանգնելը: Ինչպե՞ս է տեսնում Իրանն այդ խնդրի լուծումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում