ՀՀ Արմավիր խոշորացված համայնքի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել Հայաստան-Գերմանիա կապը խորհրդանշող «Բարեկամության կամուրջ» խորագրով միջոցառում։ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ին մարզպետն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Նաումբուրգ քաղաքի քաղաքապետ Արմին Մյուլլերի, Հայաստանի պատվո հյուպատոս Միխայել Շմիդտի, պատվիրակության այլ անդամների հետ ներկա է գտնվել Սարդարապատի դպրոցում կազմակերպված միջոցառմանը։Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթ են ունեցել աշակերտներ մարզի 19 դպրոցներից, որոնցում ուսուցանվում է գերմաներեն:Միջոցառման մասնակիցները գերմաներենով ներկայացրել են Հայաստանի պատմությունը, մշակույթը և ավանդույթները, ինչին հաջորդել է հյուրերի հետ աշակերտների հարցուպատասխանը: