Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Հորդանանը և Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ թույլ չեն տա իրենց օդային տարածքն օգտագործել Իսրայելին հարվածելու համար

Հորդանանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Այման աս Սաֆադին Իրանին նախազգուշացրել է, որ թագավորությունը թույլ չի տա իր օդային տարածքն օգտագործել Իսրայելին հարվածներ հասցնելու համար՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանության։ Այս մասին հաղորդում են տարբեր ԶԼՄ-ներ՝ վկայակոչելով Sky News Arabia-ին։ «Թագավորության ԱԳՆ ղեկավարն ԱՄՆ-ից, Իսրայելից և Իրանից պահանջել է հեռու մնալ Հորդանանի օդային տարածությունից», – մեջբերում է հեռուստաալիքն աղբյուրի խոսքը։Ըստ Kan News-ի՝ նմանատիպ հայտարարություն է արել նաև Սաուդյան Արաբիան՝ նշելով, որ թույլ չի տա, որ իրանական հրթիռները և անօդաչու թռչող սարքերն անցնեն իր տարածքով դեպի Իսրայել։

Ըստ Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի բարձրաստիճան պաշտոնյայի՝ այդ հայտարարությունն ուղարկվել է նաև անմիջապես Իրանին։ Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը Հորդանանի ռազմաօդային ուժերը և հակաօդային պաշտպանությունը խոցել են ԱԹՍ-ներ և հրթիռներ, որոնք արձակվել էին Իրանից՝ ի պատասխան Դամասկոսում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի քանի գեներալների սպանության: Փոխվարչապետն այն ժամանակ հայտարարել էր, որ Հորդանանը «կխոցի ցանկացած անօդաչու թռչող սարք կամ հրթիռ, որոնք  կթափանցեն իր օդային տարածք»՝ անկախ նրանից՝ դրանք իրանական են թե իսրայելական։

Մերձավոր Արևելքում իրադրությունը կտրուկ սրվել է հուլիսի 31-ին Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի սպանությունից հետո, որին նախորդել էր Բեյրութում իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահ» շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքրի սպանությունը։ Իրանը Հանիյեի սպանության մեջ մեղադրել է Իսրայելին, որը ո՛չ հաստատել է, ո՛չ հերքել իր առնչությունը դրան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում