Wednesday, 11 09 2024
«Սև աղբյուր» կոչվող սարում հայտնաբերվել է քաղաքացու դի
00:45
Թեհրանը կեղծ է անվանել այլ երկրներին իրանական զենք մատակարարելու լուրերը
Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան
«Կորպորասիոն Ամերիկա»-ի ղեկավար Մարտին Էուռնեկյանը Ուրուգվայում Հայաստանի դեսպանությանն է նվիրաբերել «Հավերժական Հայաստան» գիրքը
Երվանդ Քոչարի և Շառլ Ազնավուրի հոբելյանները նշվեցին «Սրճարաններում» ցուցադրությամբ
Տեսչական մարմինը 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել
«Եռաբլուր»-ին հարող փողոցն անվանակոչվել է Աշոտ Ղուլյանի անվամբ
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է
«Ադրբեջանը ռազմագերիներին ազատելու պարտավորություն չունի»․ Ադրբեջանի ԱԳՆ
«ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
73-ամյա տղամարդը սպառնացել է սպանել կնոջը. վնասազերծվել և ձերբակալվել է ոստիկանների կողմից
Ալիևը հատեց Ֆրանսիայի հետ հարաբերությունների կարմիր գիծը. Փարիզը կհակադարձի՞
Հայաստանն ազնիվ չի խաղում. թանկով ԵՄ-ին ծախում է ՀԱՊԿ սառեցումը
Դրամի արժևորման պատճառով Հայաստանի արտահանումը անկում է ապրում, խնդիրներ ունի ՏՏ ոլորտը
Բոլոր մարզերում սեպտեմբերի 14-ին կանցկացվեն կրթամշակութային էքսպոներ
Մհեր Գրիգորյանն ընդունել է Արգենտինայի դեսպանին
Դատախազը դատարան է հանձնել երեք մարզերի 25 բնակիչներից շուրջ 29 մլն դրամի հափշտակության մեջ մեղադրվող անձի վերաբերյալ քրեական գործը
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հանդիպել է Համաչինական կանանց ֆեդերացիայի նախագահ Շեն Յիցինին
21:10
Դոնալդ Թրամփը և Քամալա Հարիսը հավասարապես պոպուլյար են ամերիկացի ընտրողների շրջանում
Հունգարիայի վիրավորական առաջարկը Երեւանին
Հայաստանը ևս պետք է արձագանքի միջանցքի մասին Իրանի հայտարարություններին. դա նաև մեր շահին է առնչվում
Ձեր գործունեությունն անգնահատելի է սերունդների դաստիարակության գործում. ԿԳՄՍ փոխնախարար Դանիելյանը շնորհավորել է կոմպոզիտոր Գեղունի Չթչյանին
Գորիսի քաղաքապետն ազատազրկվեց 1,8 տարով
ՀՀ առողջապահության նախարարությունը լրամշակել է ծննդօգնության ծրագրի ֆինանսական սկզբունքները
20:30
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն
«ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, մեկ մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Իսրայելը «շատ հավանական է» համարում, որ Արևմտյան ափին թուրք-ամերիկուհի ցուցարարին սպանել են իսրայելցի զինվորները
Վարչապետն ընդունել է Իրաքի Դաշնային գերագույն դատարանի նախագահին
19:50
Հայաստանն ու Հնդկաստանը միմյանց առաջարկելու շատ բան ունեն․ հնդիկ փորձագետ

Ալիեւն Էրդողանի «գահի՞ն». քաղաքական «հայրասպանության» հայտ

Բաքվում ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Ալիեւը հայտարարել է, թե Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերությունները օրինակ են որոշ հարևան պետությունների համար, եւ այդ հարաբերությունը նա գնահատել է որպես Հարավային Կովկասում և ավելի լայն տարածաշրջանում անվտանգության կարևոր գործոն: Թե ում նկատի ունի Ալիեւը՝ «որոշ հարեւան պետություններ» ասելով, կարող ենք ենթադրել: Առաջինը իհարկե «մտաբերում» ենք մեզ՝ Հայաստանը, հատկապես հաշվի առնելով հայ-ռուսական բարդ հարաբերությունը:

Իսկ այն, որ Ալիեւը ամենափոքր առիթն անգամ օգտագործում է Հայաստանի հաշվին «ինքնահաստատվելու» համար՝ նորություն չէ, առավել եւս, որ Ադրբեջանի նախագահը գործնականում երբեք աչքի չի ընկել մեծահոգի վարքագծով: Բայց, հնարավո՞ր է արդյոք, որ Ալիեւը տվյալ պարագայում ակնարկկը հասցեագրում է Հայաստանից էլ անդին, օրինակ՝ Թոււրքիա: Ի վերջո, այսօր նկատելի վայրիվերումներ կամ տեղատվության նկատելի նշաններ են թե ռուս-թուրքական հարաբերությունում, թե անգամ ադրբեջանա-թուրքական հարաբերությունում:

Թերեւս չարժե միարժեք բացառել հանգամանքը, որ Իլհամ Ալիեւը «ավագ եղբորը» կամ «գաղափարական հորը»՝ Ռեջեփ Թայիբ Էրդողանին է ակնարկում, որ պետք է իրենից սովորել Ռուսաստանի հետ հարաբերություն կառուցելը, իրենից «օրինակ վերցնել» այդ հարցում: Հնարավոր է, որ Իլհամ Ալիեւն օգտագործում է պահը Էրդողանին «վերադարձնելու» այն, ինչ ամեն հարմար առիթով հենց Թուրքիայի նախագահն է փորձում «խոթել» Ալիեւի աչքը՝ իր դերը նրա պատերազմական հաղթանակում: Տվյալ պարագայում, ուշադրության արժանին իհարկե Իլհամ Ալիեւի՝ Էրդողանին ուղղված «կսմիթները» չեն, այլ փաստացի այն, որ այդ ակնարկի ֆոնին նա ռուս-ադրբեջանական հարաբերությունը հայտարարում է Կովկասի եւ ավելի լայն տարածաշրջանի անվտանգության կարեւոր գործոն:

Ըստ էության, սա «հոր գահին» նստելու հայտ է, բայց ոչ թե կենսաբանական հոր՝ Հեյդար Ալիեւիչի, ի վերջո այդ գահին նա նստել է վաղուց, այլ «գաղափարական հոր»՝ Ռեջեփ Էրդողանի «գահին» նստելու հայտ: Այդ իմաստով էլ խոսքը իհարկե Թուրքիայի նախագահի պաշտոնի մասին չէ, այլ Կովկասի անվտանգության հարցում Թուրքիայի դերի մասին: Ի՞նչ է ասում Ալիեւը՝ Շոյգուի հետ հանդիպմանը: Ըստ էության ասում է, որ, եթե կար համոզում, թե ռուս-թուրքական հարաբերությունն է Կովկասի կայունության առանցքային գործոնը, ապա այժմ այդ գործոնը ռուս-ադրբեջանական հարաբերությունն է: Այդպես է, թե՞ չափազանցություն, սա իհարկե այլ հարց է: Տվյալ պարագայում ուշադրության արժանին այն է, որ այդպես բարձրաձայնվում է, ընդ որում Շոյգուի Իրան այցից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում