Tuesday, 17 09 2024
Թուրքիան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մինչև չստանա իր ուզածը
Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ
Եթե Վրաստանն էլ վերջնականապես վերածվի ավտորիտար երկրի, Հայաստանի վիճակը շատ կբարդանա
15:10
ԵՀ պաշտոններում առաջարկվել են Սեժուրնեի, Կալասի և այլոց թեկնածությունները
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Ինչ հող շոշափել պետքարտուղար Բլինքենը Երեւան եւ Բաքու զանգերով. ուշագրավ դետալ
«Երևանն ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում». Հաջիզադե
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Փաշինյանի «բալանսավորման» քաղաքականությունը Քոչարյանի «կոմպլեմենտարիզմի» շարունակությո՞ւն
«Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը». Հաջիզադե
Եկեղեցին հավակնություն չունի քաղաքական իշխանություն ունենալու․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
345 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները
Որևէ նախագահի չենք հրավիրել, մասնավորապես՝ Բելառուսի, բայց դեսպանը հրավիրված է․ արքեպիսկոպոս
14:10
Շոլցի և Տոկաևի ասուլիսը Աստանայի նախաձեռնությամբ չեղարկվել է
«Միջոցառումներին իշխանություններին հրավիրելը չի նշանակում, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումից»
Փայտածուխով բեռնված գազելն այրվել է
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին
13:20
Meta-ն արգելափակել է RT-ն և ռուսական մի շարք այլ պետական լրատվամիջոցներ
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Սպանդարյանի գյուղապետարանի մոտ տուն է այրվել
Ռիչարդ Մուրը Բաքուն «նշանակել է Ռուսաստանի հետ հանդիպման ժամադրավայրը»
Կրկին արգելվել է Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան
Մտահոգ եմ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիրը. նա անկանխատեսելի է
12:30
ՌԴ-ն ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացրել է 40 մլն դոլարի ծրագիր
Բլինքենը փորձել է Ալիևի վերջնական դիրքորոշումը ճշտել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Հայաստանի ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. ENNHRI

ՀՀ քննչական կոմիտեն փորձաքրեագիտական կենտրոն ունի, որն սկսել է գործել ՊՈԱԿ-ի կարգավիճակով

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կազմում, ՀՀ կառավարության կողմից հիմնադրման միջոցով, ձևավորվել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը և հաստատվել է վերջինիս կանոնադրությունը։

Ինչպես տեղեկանում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով Լորիկ Սաֆարյանը, ով հանդիսանում էր ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության պետը, նշանակվել է «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն, որի հրամանով արդեն իսկ հաստատվել է հաստիքացուցակը։

ՊՈԱԿ-ը ձևավորվել է ՀՀ ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության հենքի վրա և, ըստ հաստատված կանոնադրության ու հաստիքացուցակի, պահպանում է վերջինիս կառուցվածքը։

Այսինքն, ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության ծառայողներն այլևս համարվում են «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցներ։ Վերջիններս, կատարված անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների արդյունքում, պահպանել են ունեցած սոցիալական երաշխիքները։ Մասնավորապես՝ նրանք պահպանում են իրենց զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ աշխատավարձը, եթե այն բարձր է ՊՈԱԿ-ում զբաղեցրած հաստիքի համար սահմանված աշխատավարձից, ինչպես նաև պահպանում են «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Այս դեպքում ՊՈԱԿ-ում աշխատած  ժամանակահատվածը համարվում է զինվորական ծառայության ստաժ:

ՀՀ քննչական կոմիտեի կազմում ՊՈԱԿ-ի հիմնումն իրականացվել է քննչական համակարգում ընթացող բարեփոխումների շրջանակներում։ Դրա արդյունքում գործնականում ավարտին է հասցվել դեռևս 2013թ․ սկսված՝ միասնական քննչական մարմին ստեղծելու գործընթացը, որն իրականացվել է նախ 2023թ. հունվարի 1-ից ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական ստորաբաժանման, ապա նաև 2024թ․ հունվարի 1-ից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական մարմնի գործունեությունը տվյալ մարմինների կազմերում դադարեցնելու և ողջ հաստիքներով, գործառույթներով ՀՀ քննչական կոմիտեի համակարգ փոխանցելու միջոցով։ Արդյունքում, ՀՀ քննչական կոմիտեն նախաքննություն է իրականացնում հանրապետությունում քննվող հանցագործության դեպքերի շուրջ 99%-ով։

Բացի այդ, նոր ընդւունված և 2022թ․ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, քրեադատավարական գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման անհրաժեշտությամբ պայմանավորված, նախկին հետաքննության փուլն այլևս չկա, և ներկայում հաղորդում ստանալու պահից քննիչն է  ձեռնամուխ լինում  նախաքննության կատարմանը։

Այս գործոններով պայմանավորված, ինչպես նաև հաշվի առնելով, որ ՆԳՆ փորձաքրեագիտական կենտրոնն ի սկզբանե ստեղծվել էր հենց քրեական վարույթներով նախնական քննությանն օժանդակելու նպատակով, որի գործառույթն այլևս ՀՀ ՆԳՆ ոոստիկանությունը չունի, օբյեկտիվ անհրաժեշտություն էր առաջացել քննիչի կողմից ապացուցողական կամ վարութային այլ գործողությունների կատարման ընթացքում ապահովելու փորձագետի օժանդակությունը, ինչը դարձել է ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության գործառույթները ՀՀ քննչական կոմիտեին փոխանցելու և նշված ՊՈԱԿ-ի ստեղծման հիմնական պատճառը։

Այս փոփոխությունը հնարավորություն կտա բարձրացնելու նախաքննության, քրեական վարույթի մասնակիցների՝ գործերը ողջամիտ ժամկետում քննելու սահմանադրական իրավունքի ապահովման արդյունավետությունը։ Բացի այդ, քանի որ ՊՈԱԿ-ը կազմված է ինչպես կենտրոնական, այնպես էլ ողջ հանրապետության տարածքում գործող տարածքային ստորաբաժանումներից, էականորեն խնայվելու է թե՛ ժամանակը, և թե՛ ռեսուրսները, քանի որ Քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով փորձաքննությունները նշանակվելու են ՊՈԱԿ-ի տարածքային ստորաբաժանումներում և քննիչները հարկադրված չեն լինելու այդ, ինչպես նաև փորձագետի եզրակացությունը, իրեղեն ապացույցները ստանալու նպատակով հեռավոր մարզերից մեկնել Երևան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում