Tuesday, 17 09 2024
Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ
Եթե Վրաստանն էլ վերջնականապես վերածվի ավտորիտար երկրի, Հայաստանի վիճակը շատ կբարդանա
15:10
ԵՀ պաշտոններում առաջարկվել են Սեժուրնեի, Կալասի և այլոց թեկնածությունները
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Ինչ հող շոշափել պետքարտուղար Բլինքենը Երեւան եւ Բաքու զանգերով. ուշագրավ դետալ
«Երևանն ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում». Հաջիզադե
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Փաշինյանի «բալանսավորման» քաղաքականությունը Քոչարյանի «կոմպլեմենտարիզմի» շարունակությո՞ւն
«Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը». Հաջիզադե
Եկեղեցին հավակնություն չունի քաղաքական իշխանություն ունենալու․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
345 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները
Որևէ նախագահի չենք հրավիրել, մասնավորապես՝ Բելառուսի, բայց դեսպանը հրավիրված է․ արքեպիսկոպոս
14:10
Շոլցի և Տոկաևի ասուլիսը Աստանայի նախաձեռնությամբ չեղարկվել է
«Միջոցառումներին իշխանություններին հրավիրելը չի նշանակում, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումից»
Փայտածուխով բեռնված գազելն այրվել է
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին
13:20
Meta-ն արգելափակել է RT-ն և ռուսական մի շարք այլ պետական լրատվամիջոցներ
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Սպանդարյանի գյուղապետարանի մոտ տուն է այրվել
Ռիչարդ Մուրը Բաքուն «նշանակել է Ռուսաստանի հետ հանդիպման ժամադրավայրը»
Կրկին արգելվել է Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան
Մտահոգ եմ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիրը. նա անկանխատեսելի է
12:30
ՌԴ-ն ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացրել է 40 մլն դոլարի ծրագիր
Բլինքենը փորձել է Ալիևի վերջնական դիրքորոշումը ճշտել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
Հայաստանի ՄԻՊ ինստիտուտը դասվել է սպառնալիքների ներքո գտնվող հաստատությունների թվին. ENNHRI
Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի «չոր արդյունքը»

Շոյգուն Բաքվում էր, իսկ Անկարա՞ն

Թուրքական Cumhuriyet-ի մեկնաբանի գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները նպատակադրված է Թուրքիան գժտեցնել Չինաստանի հետ: Նա գրեթե բառացի կրկնել է Regnum-ի տեսակետը, որ Վրաստանի հետ ԱՄՆ հարաբերությունների սառնությունը ոչ մի կապ չունի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կամ «օտարեկրյա գործակալների» մասին օրենքի ընդունման հետ, այլ պայմանավորված է վրաց-չինական համագործակցությունից Վաշինգտոնի խոր անհանգստությամբ:

Թուրք հեղինակը մանրամասն վերլուծել է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա-Եվրոպա հաղորդակցության ամերիկյան ծրագիրը եւ հանգել հետեւության, որ Միացյալ Նահանգներն այն ներկայացնում է, որպեսզի «կիսի» Չինաստանի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագիծը: Նրա հայացքով՝ դա նշանակում է «խզել թուրք-չինական համագործակցությունը»:

Այստեղ, կարծես, գործ ունենք տրամաբանական հակասության հետ: Եթե գործարկվում է «միջին միջանցքի» հարավային՝ Հայաստանի տարածքով անցնող երթուղին, եւ Թուրքիան Կենտրոնական Ասիա ելքի երկրորդ հնարավորությունն է ստանում, ապա Միացյալ Նահանգներն ինչպե՞ս են խոչընդոտելու թուրք-չինական համագործակցությանը: Վաշինգտոնը հնարավորություն ունի՞, որ արգելի այդ երթուղով չինական ապրանքների առաքումը:

Խնդիրն, ամենայն հավանականությամբ, նրանում է, որ ամերիկյան նախաձեռնությունը ենթադրում է «միջին միջանցքի» հարավային երթուղու՝ Հայաստանի տարածքով անցնող հատվածի նկատմամբ հայկական իրավազորություն, ինչին Անկարան եւ Բաքուն դեմ են: Թուրք մեկնաբանը համարում է, որ Միացյալ Նահանգները խնդիր ունի «սեպվել Ռուսաստան-Թուրքիա-Իրան տարածաշրջանային ազդեցության գոտի եւ աշխարհաքաղաքական երկրորդ ճակատ բացել»:

Ավելին, երեւի, քննարկում են Թուրքիայի արտաքին գործերի, պաշտպանության նախարարությունում, Անվտանգության խորհրդում եւ Ազգային հետախուզության ծառայությունում: Տեղեկատվա-քարոզչական տիրույթում, մինչդեռ, Անկարան ցուցադրում է Ռուսաստանի հետ սառնություն, անգամ՝ հակասություններ:

Տակտիկական խնդիրներում, գուցե, տարաձայնություններ կան, բացառված չէ, որ դրանք նոր դրսեւորումներ ունենան: Բայց սկզբունքային առումով Ռուսաստանը եւ Թուրքիան հասկանում են, որ Հարավային Կովկասի վերաբերյալ աշխարհաքաղաքական նշանակության որոշում կարող են ընդունել միայն նրանք:

Այդ առումով ի՞նչ հեռանկար ունեն հայ-թուրքական բանակցությունները։ Մանավանդ որ հատուկ ներկայացուցիչների հանդիպումից հետո Թուրքիան եւս մեկ անգամ պնդեց, որ Հայաստանի հետ սահմանի բացումը հնարավոր կլինի միայն հայ-ադրբեջանական կարգավորումից հետո։

Մերձավոր Արեւելքում «պատերազմից հինգ րոպե պակաս» իրավիճակ է։ Օգոստոսի 5-ին ՌԴ ԱԽ քարտուղար Շոյգուն մեկնել է Իրան, հաջորդ օրը նրան ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Շոյգուն Թեհրանից Ալիեւին ուղե՞րձ է տարել, թե Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո Մոսկվա-Բաքու «ժամացույցներ ճշտելու» անհրաժեշտությու՞ն է առաջացել։

Թուրքիան եւ Ադրբեջանը նույն մակարդակի խորհրդատվություններ առ այս պահը չեն իրականացրել։ Ալիեւ-Շոյգու բանակցություններից հետո Բաքու-Անկարա շփում կլինի՞։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում