Շինարարությունը Հայաստանում շարունակում է աճի երկնիշ ցուցանիշ գրանցել։ Աճն առաջին հերթին պայմանավորված է բնակարանաշինությամբ։ Ընդ որում, եթե նախկինում այն հիմնականում կենտրոնացած էր մայրաքաղաքում, ապա վերջին տարիներին և հատկապես այս տարվա առաջին 6 ամիսներին հստակ ակտիվություն է դիտվում նաև մարզերում։
Թեմայի շուրջ «Առաջին Լրատվական»-ը զրուցել է հիփոթեքային շուկայի առաջատար Ամերիաբանկի երկարաժամկետ բանկային ծառայությունների ուղղության ղեկավար Վահրամ Գևորգյանի հետ։
Վերջինս ընդգծեց, որ նախորդ տարիների համեմատ մարզերում նկատվում է շինարարության ոլորտի աճ։ Գևորգյանի խոսքով՝ Ամերիաբանկը հիփոթեքային վարկավորումը չի սահմանափակում միայն Երևանում, բանկն ակտիվ է ՀՀ բոլոր մարզերում։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։