Tuesday, 17 09 2024
Հայաստանում կխթանվի ֆրանսերենի ուսուցումը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը կհամագործակցեն
ԱՄՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է Լիբանանի դեմ պատերազմ չսանձազերծել
Լրատվական-վերլուծական թողարկում
16:20
Հավանություն է տրվել Մակրոնի իմպիչմենտի մեկնարկին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձոր, հանդիպել մարզպետի հետ
Քալընը «տրորեց Ալիեւի քիթը»
«Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը». Քալըն
Թուրքիան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մինչև չստանա իր ուզածը
Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ
Եթե Վրաստանն էլ վերջնականապես վերածվի ավտորիտար երկրի, Հայաստանի վիճակը շատ կբարդանա
15:10
ԵՀ պաշտոններում առաջարկվել են Սեժուրնեի, Կալասի և այլոց թեկնածությունները
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Ինչ հող շոշափել պետքարտուղար Բլինքենը Երեւան եւ Բաքու զանգերով. ուշագրավ դետալ
«Երևանն ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում». Հաջիզադե
Տեղ չկա․ Մայր Տաճարի հրապարակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Փաշինյանի «բալանսավորման» քաղաքականությունը Քոչարյանի «կոմպլեմենտարիզմի» շարունակությո՞ւն
«Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը». Հաջիզադե
Եկեղեցին հավակնություն չունի քաղաքական իշխանություն ունենալու․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
345 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները
Որևէ նախագահի չենք հրավիրել, մասնավորապես՝ Բելառուսի, բայց դեսպանը հրավիրված է․ արքեպիսկոպոս
14:10
Շոլցի և Տոկաևի ասուլիսը Աստանայի նախաձեռնությամբ չեղարկվել է
«Միջոցառումներին իշխանություններին հրավիրելը չի նշանակում, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումից»
Փայտածուխով բեռնված գազելն այրվել է
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին
13:20
Meta-ն արգելափակել է RT-ն և ռուսական մի շարք այլ պետական լրատվամիջոցներ
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան

Տոյվո Կլաարը Ստեփանակերտի փոխարեն պիտի բանակցե՞ր. իրողություններն անշրջելի՞ են

Հարավային Կովկասի եւ Վրաստանի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը խոսել է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության վերադարձի իրավունքի մասին: Նա ասել է, որ այդ հարցում Ադրբեջանը պարտավորություն ունի եւ, իր տպավորությամբ, չի հրաժարվում: Բաքուն ԱԳՆ խոսնակի մակարդակով հակադարձել է, որ կարող է քննարկել այն հայերի վերադարձը, ովքեր ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը:

Մի քանի օրից Տոյվո Կլաարը պաշտոնին հրաժեշտ է տալիս: Եվ առաջին հարցը, որ բոլորիս պիտի հուզի, այն է, թե նա մասնավոր տեսակետ է հայտնել, թե ԵՄ արտաքին քաղաքականության օրակարգում ԼՂ հայ բնակչության վերադարձի հարցում Ադրբեջանի պարտավորությունը որեւէ ձեւով ֆիքսված է, կամ նրա հաջորդը նույն ձեւակերպումն օգտագործելու՞ է:

Բաքվի արձագանքն ի՞նչ հաշվարկի վրա է կառուցված։ Այնտեղ համոզված են, որ ԼՂ-ից ոչ մի վերադարձող չի ճանաչի Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը, եւ խնդիրն ինքնին կփակվի՞:

Ըստ երեւույթին՝ այո, որովհետեւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն ասում է, որ Բաքուն մի քանի անգամ հորդորել է, որ հայ բնակչությունը մնա իր տներում, բայց նրանք գերադասել են «կամավոր հեռանալ»:

Այս դեպքում Տոյվո Կլաարի հասցեին ինչ էլ ասվի, քաղաքական առումով ոչ մի արժեք չունի: Եվրամիությունը ԼՂ հայ բնակչությանը սուվերեն իրավունքներ եւ միջազգային խաղաղապահ ուժեր չի խոստացել: Եւ Տոյվո Կլաարը չէր կարող Ստեփանակերտի անունից Բաքվի հետ բանակցություններ վարել: Նույնը վերաբերում է ԼՂ-ում ռուսական զորախմբի հրամանատարությանը: Քաղաքական պատասխանատվություն պետք է վերցներ ԼՂ իշխանությունը, ռազմա-քաղաքական էլիտան: Ոչ մեկի մեղքը չէ, որ Ստեփանակերտում «օդերևութաբանների ամրողներ» են կառուցվել՝ ինչ-որ հրաշքի սպասումով:

Ընդ որում, դա ավելի շատ ցուցադրական կեցվածք էր, խորքում լրջագույն քննարկումներ են եղել: Հաղթել է «արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» դիրքորոշումը:

Դա տեղի է ունեցել 2022թ. ապրիլի 14-ին, երբ Ազգային ժողովը միաձայն Հայտարարություն է ընդունել եւ սահմանել, որ «Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում»:

Մեզանում իշխող տեսակետ է, որ Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցելու ռեսուրս չունի, եւ պարզ է, թե ադրբեջանական կողմը ինչ պահանջներ է դնելու: Իհարկե, այդպես է, բայց մի՞թե դրանից հետեւում է, որ ԼՂ հայ բնակչության ներկայացուցիչները չպետք է փորձեն երկխոսություն սկսել:

Մինչդեռ երրորդ օրն է՝ բոլորը խոսում են Տոյվո Կլաարից, Բաքվի արձագանքից, իսկ Ստեփանակերտից՝ ոչ մի արձագանք: Կլաարի դիտարկումների հասցեատերը միայն Բաքու՞ն է: Կարելի է պատկերացնել, թե Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատուները որքան են տարակուսում, երբ Ստեփանակերտից բռնատեղահանված բնակչության իրավունքների հարցով ոչ մի նախաձեռնություն չի ցուցաբերվում, հուշումներն էլ մնում են անարձագանք:

Ինչի՞ հետ գործ ունենք, քաղաքական իներտությա՞ն, ոչ կոմպետենտությա՞ն, թե կան «բաներ», որոնք անցյալ տարվա սեպտեմբերյան իրադարձությունների հետ կապված մնում են գաղտնի՞:

Հայաստանի իշխանությու՞նն է «սահմանափակում» Ստեփանակերտի գործունակությունը, թե բռնատեղահանված բնակչության իրավունքների հարցի ակտուալացումը հայ-ադրբեջանական բանակցությունների խոչընդոտ է:

Այս հարցերը քննարկման, համադրման կարիք ունեն: Ստեփանակերտի կայուն-հետեւողական չեզոքությունը կարող է բերել ԼՂ հայ բնակչության վերադարձի թեմայի փակման:

Եթե դա պայմանավորված լռություն է, ապա մյուս կողմից ինչու՞ են նույն շրջանակները բռնատեղահանվածների շատ հասկանալի դժգոհությունը հասցեագրում Հայաստանի կառավարությանը: Սա ներքին խնդիր է, այստեղ ոչ Տոյվո Կլաարը, ոչ էլ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով ԵՄ հանձնակատարը կարող են օգնել:

Ոչ ոք օգտակար չէ, որովհետեւ ներգրավված յուրաքանչյուր կողմ առաջին հերթին փորձում է իր շահն ստանալ:

Ո՞րն է ԼՂ բռնատեղահանված հայ բնակչության ոչ թե վերացական, այլ՝ առարկայական շահը: Ո՞վ պետք է այն ձեւակերպի, որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս: Մենք իրողություններն ընդունում ենք որպես անշրջելի՞, անշտկելի՞:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում