Նոյեմբերի 5-ին տեղի կունենա ԱՄՆ նախագահական ընտրությունների քվեարկությունը. ԱՄՆ-ն ընտրություն կկատարի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և գործող փոխնախագահ Քամալա Հարրիսի միջև։
Ներկայումս տարբեր հարցումներ են անցկացվում, թե թեկնածուներից ում են նախընտրում ամերիկացիները։ Նկատի ունենալով փոփոխական նահանգների գերկարևորությունն ու վճռական նշանակությունն այս ընտրություններում՝ ոչ միայն համապետական հարցումներն են հետաքրքիր ու կարևոր, այլև առանձին այդ նահանգներում անցկացվածները։
Առայժմ հասանելի են տվյալներ Վիսքոնսին, Միչիգան և Փենսիլվանիա նահանգներից։ Հստակ պատկերը կլինի, երբ պարզ դառնան նաև մյուս փոփոխական նահանգների՝ Ջիորջիա, Արիզոնա, Մինիսոտա, Հյուսիսային Կառոլինա, Նևադա, Վիրջինա, տվյալները։
Ըստ New York Times-ի «Poll of Polls»-ի ներկայումս առաջատարը Դոնալդ Թրամփն է՝ համապետական մասշտաբով։