Իրանը Հունգարիայի միջոցով նախազգուշացրել է Իսրայելին հարձակման մտադրության մասին:
Իրանի ուղերձը Իսրայելին է փոխանցվել Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով, ով պարզապես զանգահարել է Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացին և բացատրել, որ այդ տեղեկությունը ստացել է Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերիից: «Իրանը մեզ տեղեկացրել է, որ մտադիր է հարձակվել Իսրայելի վրա», – ասել է Կացը: