Tuesday, 17 09 2024
Երիտասարդին սպանողները եղել են ինքնաձիգով, կացնով ու մահակներով զինված
17:00
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Վրաստանում «ժողովրդավարության խարխլման» համար
Հայաստանում կխթանվի ֆրանսերենի ուսուցումը. ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը կհամագործակցեն
ԱՄՆ-ն Իսրայելին նախազգուշացրել է Լիբանանի դեմ պատերազմ չսանձազերծել
Լրատվական-վերլուծական թողարկում
16:20
Հավանություն է տրվել Մակրոնի իմպիչմենտի մեկնարկին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանն այցելել է Վայոց Ձոր, հանդիպել մարզպետի հետ
Քալընը «տրորեց Ալիեւի քիթը»
«Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը». Քալըն
Թուրքիան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մինչև չստանա իր ուզածը
Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ
Եթե Վրաստանն էլ վերջնականապես վերածվի ավտորիտար երկրի, Հայաստանի վիճակը շատ կբարդանա
15:10
ԵՀ պաշտոններում առաջարկվել են Սեժուրնեի, Կալասի և այլոց թեկնածությունները
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Ինչ հող շոշափել պետքարտուղար Բլինքենը Երեւան եւ Բաքու զանգերով. ուշագրավ դետալ
«Երևանն ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում». Հաջիզադե
Տեղ չկա․ Մայր Տաճարի հրապարակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Փաշինյանի «բալանսավորման» քաղաքականությունը Քոչարյանի «կոմպլեմենտարիզմի» շարունակությո՞ւն
«Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը». Հաջիզադե
Եկեղեցին հավակնություն չունի քաղաքական իշխանություն ունենալու․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
345 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները
Որևէ նախագահի չենք հրավիրել, մասնավորապես՝ Բելառուսի, բայց դեսպանը հրավիրված է․ արքեպիսկոպոս
14:10
Շոլցի և Տոկաևի ասուլիսը Աստանայի նախաձեռնությամբ չեղարկվել է
«Միջոցառումներին իշխանություններին հրավիրելը չի նշանակում, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումից»
Փայտածուխով բեռնված գազելն այրվել է
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին

Հայաստանի տնտեսության պերճանքն ու թշվառությունը

2024 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունն արձանագրել է բավականին ուշագրավ մի պատկեր: Կրկնապատկվել է արտաքին առեւտրի ծավալը, հասնելով 18,4 միլիարդ դոլարի: Դա տեղի է ունեցել սակայն ոչ թե Հայաստանի տնտեսության արտադրողականության աճի, կամ Հայաստանի տնտեսության գնողունակության աճի, այլ վերաարտահանում երեւույթի շնորհիվ՝ հիմնականում Ռուսաստանից դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ: Ռուսաստանի հետ առեւրաշրջանառությունն օրինակ աճել է ավելի քան 2,5 անգամ, հասնելով մինչեւ 8,4 միլիարդ դոլարի, բայց Ռուսաստան արտահանումը՝ որը Հայաստանի ապրանքների իրացման հիմնական շուկան է, նվազել է 22,1 տոկոսով: Ավելին, 8,4 միլիարդ դոլարից 7 միլիարդը ներմուծումն է:

Այդ ֆոնին, ավելի քան յոթ անգամ աճել է արտահանումը Արաբական Էմիրություններ՝ հասնելով 3,7 միլիարդ դոլարի: ԱՄԷ կշիռը արտաքին առեւտրաշրջանառության կառուցվածքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 5,5 տոկոսից, հասել է ավելի քան 20 տոկոսի: Աճել է Չինաստանի հետ առեւտուրը՝ 41,9 տոկոսով, ասնելով 1,4 միլիարդ դոլարի: Այստեղ ըստ էության «պարիտետ» է, ներմուծումն ու արտահանումը գրեթե հավասարազոր են, թեեւ Չինաստանից ներմուծումը նվազել է եւ աճել է արտահանումը՝ կտրուկ: Սա նշանակում է, որ դարձյալ գործ ունենք վերաարտահանման հետ, քանի որ չկա ռացիոնալ բացատրություն, որ տեղի է ունեցել անցում արտահանման շուկայի կտրուկ փոփոխության: Այդ ամենի ֆոնին, Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության էական աճի ֆոնին նկատելի նվազել է Եվրամիության կշիռը:

Եվրամիությունը երկար տարիներ եղել է Հայաստանի առեւտրային երկու խոշոր գործընկերներից մեկը՝ ՌԴ հետ զուգահեռ: Եվրամիության հետ առեւտրաշրջանառությունը նվազել է 23,7 տոկոսով, հասնելով 1 միլիարդ դոլարի եւ արտաքին առեւտրաշրջանառության տեսակարար կշռում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 15,4 տոկոսից հասնելով 5,7 տոկոսի: Նվազել է նաեւ ԵՄ-ից ներմուծման ծավալը: Տնտեսությունը քաղաքական գործընթացների թերեւս առավելագույն «օրգանական» ցուցիչ է, ընթացիկ անցուդարձում նվազ նկատվող, սակայն թերեւս խորքային առումով առավելագույն ազդեցիկ եւ կանխորոշող:

Հայաստանի վերափոխման օրակարգի գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ այդ օրակարգի վերաբերյալ խոսույթի մասնակիցները խոշոր հաշվով անտեսում են տնտեսությունն ու դրա տրամաբանությունը, ինչը գործնականում խոսույթը վերածում է դեկլարացիայի, երբ իրականության փոխարեն, այն կենտրոնանում է ցանկալիի վրա, այդ կերպ խորապես նվազեցնելով գործնականության ու առարկայականության ներուժը եւ հեռանկարները: Մինչեւ, վերափոխման օրակարգի թե հանրային, թե քաղաքական էֆեկտիվության համար պարզապես հրամայական է խոսույթի տնտեսական եւ քաղաքական բաղադրիչների բովանդակային ներդաշնակությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում