Tuesday, 17 09 2024
«Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը». Քալըն
Թուրքիան չի գնա Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման մինչև չստանա իր ուզածը
Հայաստանում տղամարդկանց կեսից ավելին ծխողներ են. ԱՆ
Եթե Վրաստանն էլ վերջնականապես վերածվի ավտորիտար երկրի, Հայաստանի վիճակը շատ կբարդանա
15:10
ԵՀ պաշտոններում առաջարկվել են Սեժուրնեի, Կալասի և այլոց թեկնածությունները
«Կեսօրից առաջ և հետո» Ժիրայր Ոսկանյանի հետ
Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը մեկնարկել է
Ինչ հող շոշափել պետքարտուղար Բլինքենը Երեւան եւ Բաքու զանգերով. ուշագրավ դետալ
«Երևանն ինքնամեկուսացման քաղաքականություն է վարում». Հաջիզադե
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Փաշինյանի «բալանսավորման» քաղաքականությունը Քոչարյանի «կոմպլեմենտարիզմի» շարունակությո՞ւն
«Չի կարելի պարզապես բացառել չհամաձայնեցված կետերը». Հաջիզադե
Եկեղեցին հավակնություն չունի քաղաքական իշխանություն ունենալու․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
345 հարկ վճարող խախտել է ՀԴՄ կիրառման կանոնները
Որևէ նախագահի չենք հրավիրել, մասնավորապես՝ Բելառուսի, բայց դեսպանը հրավիրված է․ արքեպիսկոպոս
14:10
Շոլցի և Տոկաևի ասուլիսը Աստանայի նախաձեռնությամբ չեղարկվել է
«Միջոցառումներին իշխանություններին հրավիրելը չի նշանակում, որ եկեղեցին հրաժարվել է իր դիրքորոշումից»
Փայտածուխով բեռնված գազելն այրվել է
13:50
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում պաշտպանության նախարարի հրաժարականի մասին լուրերի պատճառով
Վահագն Խաչատուրյանն ընդունել է թենիսիստուհի Էլինա Ավանեսյանին
13:20
Meta-ն արգելափակել է RT-ն և ռուսական մի շարք այլ պետական լրատվամիջոցներ
Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կայցելի Հայաստան
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Սպանդարյանի գյուղապետարանի մոտ տուն է այրվել
Ռիչարդ Մուրը Բաքուն «նշանակել է Ռուսաստանի հետ հանդիպման ժամադրավայրը»
Կրկին արգելվել է Արսեն Խառատյանի մուտքը Վրաստան
Մտահոգ եմ՝ ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին Փաշինյանը կստորագրի խաղաղության պայմանագիրը. նա անկանխատեսելի է
12:30
ՌԴ-ն ՄԱԿ-ի շրջանակում Հայաստանում վերջին մի քանի տարիներին իրականացրել է 40 մլն դոլարի ծրագիր
Բլինքենը փորձել է Ալիևի վերջնական դիրքորոշումը ճշտել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում

ՀՀ ՄԻՊ-ը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Տավուշի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը օգոստոսի 5-ին համատեղ այց են իրականացրել Տավուշի մարզ: Այցին մասնակցել են նաև Պաշտպանի և Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն Իջևանում հանդիպում են ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ:

Վերջինս ներկայացրել է մարզում առկա խնդիրները, ինչպես նաև առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը: Անդրադարձ է կատարվել կանանց, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող խնդիներին, կանանց զբաղվածությանը, բնապահպանական իրավունքներին, բռնի տեղահանված անձանց իրավունքների հարցերին: Քննարկվել են նաև սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր: Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ՄԱԿ-ը Պաշտպանի հաստատության կարևոր գործընկերներից է, լուրջ դերակատարություն ունի Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման տեսանկյունից: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով Տավուշի մարզում հնարավոր կլինի շարունակաբար իրականացնել տարատեսակ ծրագրեր: Ֆրանսուազ Ժակոբը ևս կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի հետ համագործակցությունը և ընդգծել մարզերում իրականացվող համատեղ ծրագրերի կարևորությունը:

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ, հանդիպում ունեցել տարբեր հասարակական կազմակերպությունների կին ներկայացուցիչների և շահառուների հետ: Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբը հանդես են եկել ողջույնի խոսքով: Իր խոսքում Պաշտպանը նշել է, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում կանանց իրավունքները ծավալուն և հետաքրքիր մեթոդաբանությամբ են քննարկման առարկա դարձվում, և դրանց հիմնական առանցքը կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը երաշխավորելն է, գոյություն ունեցող կարծրատիպերը հաղթահարելը, կնոջ դերի առնչությամբ պատշաճ ընկալում ձևավորելն ու հասարակական և քաղաքական կյանքում կանանց ներուժը խթանելն է:

 «Կանայք շատ հաճախ թիրախավորվում են այնպիսի հիմքերով, որոնցով տղամարդիկ երբեք չեն թիրախավորվի։ Միևնույն ժամանակ, եթե ընտրել եք ինչ-որ ճանապարհ թե՛ ձեր, թե՛ մարդկանց կյանքում փոփոխություններ կատարելու համար, երբեք չընկճվեք այս բոլոր մարտահրավերներից: Մենք ինքներս պետք է լինենք այն փոփոխությունների հեղինակը, որ ուզում ենք մեր միջավայրում տեսնել, իսկ մեր կյանքի որակը պետք է որոշենք` մեր իսկ կատարած ընտրությունների և ընդունած որոշումների արդյունքում»,- ասել է Անահիտ Մանասյանը:Նշվում է, որ քննարկման ընթացքում, ի թվս այլնի, բարձրաձայնվել են խնդիրներ` կապված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ անձնական օգնականի ծառայությունների տրամադրման, ֆիզիկական միջավայրի մատչելիության, համայնքահեն ծառայությունների հասանելիության, մատչելիության ապահովման և մի շարք այլ հարցերի հետ:

 «Բոլորս էլ ունենք բազմաթիվ առանձնահատկություններ։ Դրա հետ մեկտեղ ապրում ենք միևնույն միջավայրում և ամեն օր բախվում տարբեր թվացող, բայց համանման խնդիրների: Կարևոր է, որպեսզի այնպիսի միջավայր ձևավորենք, որի շրջանակներում մեր առանձնահատկությունները կդառնան հանրային համերաշխության հիմք։ Առանցքային է, որպեսզի համատեղ ջանքեր գործադրվեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հասանելի և մատչելի միջավայր ստեղծելու ուղղությամբ», – ընդգծել է Անահիտ Մանասյանը: Տավուշյան այցի ավարտին Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական  բարեգործական հիմնադրամի այլընտրանքային խնամք ստացող երեխաներին։

Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը հիմնադրամի ազգային տնօրեն Սպարտակ Սարգսյանի ուղեկցությամբ շրջել են տարածքով, ծանոթացել երեխաների խնամքի կազմակերպմանը, իրավունքների ապահովման վիճակին, առանձնազրույցներ ունեցել երեխաների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը: Այց է իրականացվել նաև խնամատար ընտանիք, ուսումնասիրվել են երեխաների խնամքի տրամադրման պայմանները: ՀՀ ՄԻՊ աշխատակազմի ներկայացմամբ՝ Պաշտպանը հանձնառու է ներդնելու իր մանդատին վերաբերելի ամբողջ գործիքակազմը` այցի ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու նպատակով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում