Tuesday, 10 09 2024
19:15
Մեհրաբյան online
Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը երկու մակարդակ ունի՝ հայ-ադրբեջանական և Ռուսաստան-Արևմուտք
18:50
SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների
Ինչպես կարող ես Քոչարյանի գրքի հետ գրկախառնված կիսել «հեղափոխական գաղափարները»
18:30
Սեպտեմբերի 10-ին տեղի կունենա Թրամփ-Հարիս բանավեճը
Որևէ քաղաքական հետապնդում չկա. ավագանու անդամի պաշտոնից զրկվածները ոչ մի կերպ չէին խանգարում մեզ
Զուրաբիշվիլին հայտնել է երկրորդ ժամկետով առաջադրվելու մտադրության մասին
Ազգային արժանապատվությանը համահո՞ւնչ եք համարում շրջաբերականի ոգին ու տառը․ Կոնջորյանը՝ Մելքոնյանին
«Եվ այս եվլախականների խումբը ՀՀ իշխանությա՞նն է մեղադրում ԼՂ-ն հանձնելու մեջ»․ Ալեքսանյան
Ատեստավորման նոր համակարգը մեկնարկեց Քրեակատարողական ծառայությունում. նախարարը շրջայց է կատարել Կարբիի ուսումնական կենտրոնում
Հայ-թուրքական կարգավորման՝ Երեւանի ու Անկարայի տարբեր մասշտաբները
17:50
Նիդեռլանդներում գործադուլ են հայտարարել հասարակական տրանսպորտի աշխատողները
«Իրավապահները պետք է հետաքրքրվեն՝ Խաչատրյանը ՀՀ-ից ի՞նչ հող հանձնելու գաղտնի տվյալների է տիրապետում»
Եթե Ադրբեջանը որոշի, որ խաղաղություն է ցանկանում, խաղաղությունը հնարավոր է հենց վաղը․ Ռուբինյան
Հայաստանն ու Կատարը համաձայնագիր են ստորագրել, որով կանոնակարգվելու է Կատարում աշխատող ՀՀ քաղաքացիների գործունեությունը
17:30
Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն
Հայաստանը և Հյուսիսային Մակեդոնիային 5-րդ անգամ են մրցելու Ազգերի լիգայում
17:10
Բորելը Եգիպտոսում շեշտել է ԵՄ աջակցությունը Գազայում կարգավորման հասնելու՝ միջնորդ երկրների ջանքերին
Մշակութային կրթության տարվա շրջանակում կրթամշակութային էքսպոներ՝ ՀՀ բոլոր մարզերում
Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն
16:40
Ուկրաինայի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Լրատվական-վերլուծական թողարկում
Ուղիղ. Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է
ԿԲ նախագահը ներկայացրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնելու որոշման պատճառները
Եթե նախադեպը չկա, որ ես դատվեմ՝ պատրաստ եմ․ Առուշ Առուշանյան
Ազգային Ժողովը վավերացրեց․ Հայաստանը համաձայնագիր է կնքում Եվրաջասթի հետ
Բաթումիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ադրբեջանը «սուվերեն քաղաքակրթությու՞ն է»
Պայթեցման աշխատանքներ՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում
Դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ կառավարությանը Հատիս լեռան հետ կապված նոր որոշում պարտադրելու

Նախիջեւանի բանակի հրամանատարը փոխվել է. խնդիրը քաղաքակա՞ն է, թե՞ Ալիեւը ռազմական նախապատրաստություն է տեսնում

Օգոստոսի 3-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈՒ Նախիջեւանի առանձին համազորային բանակը նոր հրամանատար ունի: Այդ պաշտոնին նշանակվել է գեներալ Քենան Սեիդովը: Վերջինս նախկինում ծառայել է որպես հատուկ նշանակության զորամիավորման հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, քառասունչորսօրյա պատերազմի մասնակից է: Ըստ տեղեկությունների՝ Շուշիի ռազմագործողության կազմակերպիչներից մեկն է:

Բաքվի իշխանական մամուլը գրում է, որ այդ նշանակման լուրը տարածվել է մի քանի շաբաթ առաջ: Այդուհանդերձ, Նախիջեւանի առանձին համազորային բանակի հրամանատար Քերիմ Մուստաֆաեւի ազատման եւ Քենան Սեիդովի նշանակման մասին Ադրբեջանի նախագահի պաշտոնական հրամանագիր չի հրապարակվել:

Նախիջեւանի առանձին համազորային բանակը կազմավորվել է 2013 թվականին՝ Ադրբեջանի ԶՈՒ 5-րդ բանակին կորպուսի հիման վրա, որի հրամանատարը Քերիմ Մուստաֆաեւն էր: Այդ պահից նա հանդիսացել է զորամիավորման անփոփոխ հրամանատար, արժանացել գեներալ-գնդապետի կոչման:

Ըստ երեւույթին, Քերիմովը զինվորական ծառայությունից հեռացվել է, թեեւ նա 62 տարեկան է եւ օրենքով եւս երեք տարի կարող էր պաշտոնավարել: Քերիմովի մասին բաց աղբյուրները տեղեկացնում են, որ ծնվել է 1962թ. Նախիջեւանի ինքնավար հանրապետության Շարուրի շրջանում: Զինվորական կրթություն ստացել է Բաքվի բարձրագույն ռազմական ուսումնարանում, 1985-92 թվականներին ծառայել է խորհրդային զինված ուժերում: Գեներալ-գնդապետի կոչման արժանացել է 2020թ.-ին:

Նրան փոխարինած Սեիդովը 51 տարեկան է, ծնվել է Իմիշլիի շրջանի Բահրամթեփե գյուղում: Զինվորական կրթության մասին բաց աղբյուրներում տեղեկություններ չկան: Գեներալ-մայորի զինվորական կոչման արժանացել է 2020թվականին: 2016թ. քառօրյա ռազմական գործողությունների մասնակից է:

Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության զորամիավորման հրամանատար Հիքմեթ Միրզոեւը մի քանի ամիս առաջ նշանակվել է պաշտպանության նախարարի տեղեկա-ցամաքային զորքերի հրամանատար եւ, ըստ երեւույթին, որոշակի դերակատարություն է ունեցել նախկին ծառայակցին բարձր պաշտոնի նշանակելու հարցում:

Այնուամենայնիվ, տպավորություն է, որ գեներալ-գնդապետ Քերիմ Մուստաֆաեւի պաշտանանկության պատճառը քաղաքական է: Վերջին երկու տարիներին Իլհամ Ալիեւը Նախիջեւանի «խանական համակարգի» դեմ հետեւողական քայլեր է ձեռնարկում: Ինքնավարության ուժային կառույցներից երկուսը՝ Պետական անվտանգության ծառայությունը եւ Մաքսային կոմիտեն լուծարվել են, վերակազմավորվել որպես Ադրբեջանի համապատասխան կառույցների տարածքային բաժանմունքներ:

Որոշ փորձագետների տպավորությամբ՝ Ադրբեջանում պատրաստվում են սահմանադրական փոփոխությունների միջոցով լուծարել Նախիջեւանի ինքնավարությունը: Քերիմ Մուստաֆաեւը, երեւի, վերջին ազդեցիկ դեմքն էր, որ կարող էր հակադրվել այդ ծրագրի իրականացմանը: Իհարկե, բացառված չէ, որ Ալիեւը տարածաշրջանային ինչ-որ զարգացումների է նախապատրաստվում, որտեղ Նախիջեւանի առանձին համազորային բանակը կարող է հատուկ դերակատարություն ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում