Մի քանի երկիր, այդ թվում՝ Միացյալ Նահանգները, Բրիտանիան և Ֆրանսիան, կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը, քանի որ տարածաշրջանում լարվածության աճը մտավախություն է առաջացնում մերձավորարևելյան նոր պատերազմի՝ Իսրայել-Լիբանան և Իսրայել-Իրան հակամարտության ֆոնին։
ԱՄՆ-ն լրացուցիչ ռազմանավեր է ուղարկում տարածաշրջան։ ՄԹ արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմինը կոչ է արել իրենց քաղաքացիներին հեռանալ հնարավորինս շուտ։ Տարածաշրջանում իրավիճակը գերլարված է այն բանից հետո, երբ Իրանը խոստացել է վրեժ լուծել Իսրայելից, որին մեղադրում է այս շաբաթվա սկզբին մայրաքաղաք Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիյեի սպանության մեջ: Հանիյեի մահը հաջորդեց Բեյրութի վրա իսրայելական հարվածին, որի արդյունքում սպանվել էր Հըզբոլլահի ամենաբարձրաստիճան ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրին: